040.0179.030303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2003 թվականի N 179-Ա
i
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
ճայթիչ քուղ ԴՇԷ-12` 300 (երեք հարյուր) հազար գծ. մ
տրոտիլ` 50 (հիսուն) հազար կգ
ամոնիտ 6 ԺՎ` 150 (հարյուր հիսուն) հազար կգ
կրակատար քուղ ՕՇԱ կամ ՕՇՊ` 1մլն 350 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն)
հազար գծ. մ
ճայթիչ պարկուճ ԿԴ-8ս` 450 (չորս հարյուր հիսուն) հազար հատ
էլեկտրական ճայթիչ - պարկուճ` 20 (քսան) հազար հատ
էլեկտրավառիչ փամփուշտ` 15 (տասնհինգ) հազար հատ
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ