040.1183.290903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«29» սեպտեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 օգոստոսի 2003 թվականի N 1183-Ն
 
i
«ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օրենքով սահմանված կարգով դադարեցնել «Լիճ» պետական հիմնարկի գործունեությունը:
2. Օրենքով սահմանված կարգով «Բուժգույք» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Բուժգույք» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
3. Սահմանել, որ`
i
ա) «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ պետական պահուստի ապրանքների պահեստավորման, պահպանման, սպասարկման, թարմացման, փոխարինման և բացթողման իրականացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
պետական պահուստի ապրանքների արտադրություն,
ապրանքների պահպանման ծառայության մատուցում:
(3-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 21.08.08 թիվ 1042-Ն, 26.08.10 թիվ 1088-Ն որոշումներ)
i
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 26.08.10 թիվ 1088-Ն որոշում)
5. «Բուժգույք» պետական հիմնարկի պետական սեփականություն հանդիսացող` 85894144 դրամ արժողությամբ համապատասխան գույքը, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնել և 587283595 դրամ արժողությամբ շենքերն ու շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 5-օրյա ժամկետում ստեղծել հանձնաժողով «Լիճ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքներն իրականացնելու, հաշվեկշռում գտնվող մնացորդային արժեքները «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու համար:
7. «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպման պահին նրա տնօրինության և «Լիճ» պետական հիմնարկից ընդունած` պետական սեփականություն հանդիսացող գույքը, իսկ շենքերն ու շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
i
8. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1183-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խ |Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական          |Վերաբաշխում «Հայաստանի |
|ու|խում-|դասակարգման խմբերի և  ենթախմբերի,       |Հանրապետության 2003    |
|մ |բը   |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք         |թվականի պետական բյուջեի|
|բ |     |իրականացնող մարմինների անվանումները     |մասին» Հայաստանի       |
|ը |     |                                        |Հանրապետության օրենքի  |
|  |     |                                        |N 1 հավելվածում և      |
|  |     |                                        |փոփոխություններ        |
|  |     |                                        |Հայաստանի              |
|  |     |                                        |Հանրապետության         |
|  |     |                                        |կառավարության 2003     |
|  |     |                                        |թվականի փետրվարի 6-ի   |
|  |     |                                        |«Հայաստանի             |
|  |     |                                        |Հանրապետության 2003    |
|  |     |                                        |թվականի պետական բյուջեի|
|  |     |                                        |կատարումն ապահովող     |
|  |     |                                        |միջոցառումների մասին»  |
|  |     |                                        |N 184-Ն որոշման N 5    |
|  |     |                                        |հավելվածում            |
|  |     |                                        |(փակագծերում նշված են  |
|  |     |                                        |նվազեցումները)         |
|  |     |                                        |_______________________|
|  |     |                                        | ինն ամիս  |   տարի    |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |            ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ            |           |           |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |   այդ թվում`                           |           |           |
|__|_____|________________________________________|___________|___________|
|13|     |      ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ     |           |           |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |   այդ թվում`                           |           |           |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |03   |Նյութական ռեսուրսների պետական պահուստի  |           |           |
|  |     |ձևավորում  և  պահպանում                 |           |           |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |   այդ թվում`                           |           |           |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |01. ՀՀ պետական ռեզերվների գործակալության|           |           |
|  |     |համակարգի հիմնարկների պահպանում         |3922.3     |3922.3     |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի            |           |           |
|  |     |նախարարություն                          |3922.3     |3922.3     |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |02. Նյութական ռեսուրսների ՀՀ պետական    |           |           |
|  |     |պահուստի ձևավորում  և  պահպանում        |(3922.3)   |(3922.3)   |
|__|_____|________________________________________|___________|___________|
|  |     |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի            |           |           |
|  |     |նախարարություն                          |(3922.3)   |(3922.3)   |
._________________________________________________________________________.