040.0015.240104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2004 թվականի N 15-Ա
i
«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ մասնագիտացված կազմակերպություններին իրացման համար մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
ամոնիտ 6 ԺՎ` 50 (հիսուն) հազար կգ
ամոնիտ 6 ԺՎ փամփուշտ Փ32 մմ` 150 (հարյուր հիսուն) հազար կգ
ճայթիչ քուղ` 700 (յոթ հարյուր) հազար գծ. մ
կրակատար քուղ` 600 (վեց հարյուր) հազար գծ. մ
ճայթիչ պարկուճ` 100 (հարյուր) հազար հատ
էլեկտրական ճայթիչ` 200 (երկու հարյուր) հազար հատ
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի ու քանակի մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ