040.0090.180204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2004 թվականի N 90-Ա
i
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 20 ՄԻԼԻԼԻՏՐԱՆՈՑ ՍՐՎԱԿՈՎ ՑԱԾՐ ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ C-14 ԵՎ H-3 ՉԱՓԱՆՄՈՒՇԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹԻ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության առաջին և երկրորդ կոնտուրների ջրերում, ինչպես նաև շրջակա միջավայր նետվող ջրերում ճառագայթաակտիվ տարրեր հայտնաբերող սարքերի բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 20 միլիլիտրանոց սրվակով ցածր ճառագայթաակտիվությամբ C-14 և H-3 չափանմուշային լուծույթի լրակազմը:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված ներմուծվող նյութերի ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված նյութերը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակների և քանակի մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ