010.0048.300304
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի մարտի 3-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում Կենտրոնական բանկի սահմանած` բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5 տոկոս և ավելի չափով պարտավորությունը: Սույն կետով նախատեսված անպարտաճանաչ պարտապան է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 օր և ավելի խախտում թույլ տված պարտապանը: Սույն կետով նախատեսված տեղեկությունների հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման համար» բառերը:
30 մարտի 2004 թվականի
ՀՕ-48-Ն