040.0399.080404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«8» ապրիլի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 մարտի 2004 թվականի N 399-Ն
 
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` օտարման գոտիներում կառուցապատման աշխատանքները խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
ա) օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքն իրացնելու, գնելու և վերցնելու փոխհատուցման առաջարկում առանձին դեպքերում նախատեսել նաև կառուցապատման իրավունքի տրամադրումն առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով.
բ) օտարման գոտիներում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքի վաճառքի ձևով առանձին դեպքերում տրամադրել նաև առանց մրցույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ուղիղ բանակցությունների միջոցով` մեկ քառ. մետր հողամասի համար վարձակալության իրավունքի վաճառքի գինը սահմանելով տարածքի իրացման և ենթակառուցվածքների իրականացման համար պահանջվող գումարից ոչ պակաս գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ