Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆԱՎԱՐՏ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆԱՎԱՐՏ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵ ...

 

 

040.1152.230804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1152-Ա

 

i

ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆԱՎԱՐՏ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշմանը համապատասխան, ինչպես նաև Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցի N 62բ և Դուրյան փողոցի N 76 հասցեներում գտնվող անավարտ բնակելի շենքերի շինարարությունն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող` Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցի N 62բ (5211000 դրամ հաշվեկշռային արժեքով) և Դուրյան փողոցի N 76 (52690 դրամ հաշվեկշռային արժեքով) անավարտ բնակելի շենքերը նվիրաբերել Արտաշատի քաղաքային համայնքին` նշված շենքերում սահմանված կարգով բնակարան ստանալու իրավունք ձեռք բերած ընտանիքներին հատկացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անավարտ շենքերի նվիրաբերության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` պետական գրանցման ծախսերը կատարելով համայնքի միջոցների հաշվին:

3. Առաջարկել Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի շինարարության ավարտման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրված համապատասխան եզրակացության և սահմանված կարգով մշակված ու հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2004
N 1152-Ա
Որոշում