041.0426.110605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2005 թվականի N 426-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված`
i
ա) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
բ) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը և նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների:
Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է համապատասխան հասարակական կազմակերպությունների խմբի առաջարկությամբ»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2005 թվականի հունիսի 11-ի
N 246-Ն որոշման
ԿԱԶՄ
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի
նախագահի տեղակալ)
Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Գ. Մխեյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և
բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
(գործատուների) միության նախագահ
(համաձայնությամբ)
Մ. Հարությունյան - Հայաստանի արհեստակցական միությունների
կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. ՊԵտրոսյան - Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների
միության վարչության անդամ (համաձայնությամբ)
Վ. Սողոմոնյան - Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների
խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության
նախագահ (համաձայնությամբ)
Լ. Ներսիսյան - Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի
հասարակական կազմակերպությունների խմբի
ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների
ծնողների միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - Մարդու իրավունքների հարցերի հասարակական
կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ,
Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի
փոխնախագահ (համաձայնությամբ)
Հ. Ջավադյան - Փոքր և միջին գործարարության հարցերի
հասարակական կազմակերպությունների խմբի
ներկայացուցիչ, Կիրառական հետազոտությունների և
ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան - Բնապահպանական հարցերի հասարակական
կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ,
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Հայր Թորգոմ
աբեղա Տոնիկյան - Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ
(համաձայնությամբ)