040.1952.241105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1952-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1277.4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 1256 հեկտարը, որից` 53.7 հեկտար վարելահող, 54.4 հեկտար խոտհարք, 566.5 հեկտար արոտավայր, 5814.4 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 6 հեկտարը, որից` 5 հեկտար արոտավայր, 1 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 5 հեկտար արոտավայրը բնակելի կառուցապատման, 1 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 15.4 հեկտարը, որից` 5 հեկտար արոտավայր, 10.4 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 15-ի
N 1952-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 15-ի
N 1952-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
_________________________________
ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում