Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ԺԱՄԿԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐ Ո ...

 

 

040.0169.280206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2006 թվականի N 169-Ա

 

i

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով ապահովել`

ա) 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց 200000 դրամ և ավելի պարտք (ներառյալ նախորդ ժամանակաշրջանի պարտքը) ունեցող բաժանորդների տվյալների հրապարակումը.

բ) 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց 300000 դրամ և ավելի պարտք (ներառյալ նախորդ ժամանակաշրջանի պարտքը) ունեցող բաժանորդների տվյալների հրապարակումը:

Ցանկերում ներառել պարտատիրոջ և պարտապանի անվանումները, պարտապանի կողմից ոռոգվող հողատարածքների չափը, սպառված ոռոգման ջրի ծավալը, վճարման ենթակա գումարը և առաջացած պարտքի չափը:

(որոշումը փոփ. 16.06.06 թիվ 835-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2006
N 169-Ա
Որոշում