040.1648.271106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«27» նոյեմբերի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 նոյեմբերի 2006 թվականի N 1648-Ա
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշման 18-րդ կետի «ժա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 16-ի
N 1648-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹՎԻ
 
     ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                    ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ
 
 1.  Մաթեմատիկա                                        1
 2.  Մաթեմատիկա                                        1
 3.  Մեխանիկա                                          1
 4.  Մեխանիկա                                          1
 5.  Ինֆորմատիկա                                       1
 6.  Գյուղատնտեսական մեքենաշինություն                  1
 7.  Ֆիզիկա                                            1
 8.  Ֆիզիկա                                            1
 9.  Ֆիզիկա/աստղաֆիզիկա                                1
 10. Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա                     1
 11. Կիսահաղորդիչների ֆիզիկա և  էլեկտրոնիկա            1
 12. Լազերային ֆիզիկա                                  2
 13. Ֆիզիկական և  անօրգանական քիմիա                    1
 14. Օրգանական քիմիա                                   1
 15. Կենսատեխնոլոգիա (կենսաօրգանական քիմիա)            1
 16. Կենսատեխնոլոգիա                                   1
 17. Կենսաֆիզիկա                                       1
 18. Կենսաֆիզիկա                                       1
 19. Գենետիկա և  մոլեկուլային կենսաբանություն          1
 20. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն               1
 21. Երկրաֆիզիկա                                       1
 22. Տեսական բժշկագիտություն                           1
 23. Պատմություն                                       2
 24. Պատմություն                                       1
 25. Արևելագիտություն                                  1
 26. Հնագիտություն                                     1
 27. Գրականագիտություն                                 1
 28. Լեզվաբանություն                                   1
 29. Փիլիսոփայություն                                  1
 30. Տնտեսագիտություն                                  1
 31. Տնտեսագիտություն                                  1
 32. Իրավագիտություն                                   1
 33. Սոցիոլոգիա                                        1
 34. Արվեստ                                            2
 35. Ազգագրություն                                     1
 
Ցանկի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 15-րդ, 18-րդ, 24-րդ, և 31-րդ կետերով նախատեսված մասնագիտությունների թափուր տեղերի ընտրության պահին թեկնածուի տարիքը չի կարող գերազանցել 51 տարեկանը: