Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 330 ...

 

 

040.0537.270898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 1998 թվականի թիվ 537

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 330 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 330 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետում`

ա) առաջին նախադասությունից հանել «որոնց» բառը.

բ) «ա» ենթակետը «բնակելի» բառից առաջ լրացնել «որոնց» բառով, իսկ «ոչ պիտանի» բառերից հետո` «կամ որոնք նախքան սույն որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվում են 4-րդ կարգի վթարայնության բնակելի տարածություններում».

գ) «բ» ենթակետը «խնամքի» բառից առաջ լրացնել «որոնց» բառով.

դ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.

«գ) որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ազատել են ժամանակավոր կացարանները.

դ) որոնք նախքան սույն որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվել են ապօրինի զբաղեցրած բնակելի տարածություններում և դատարանի վճռի հիման վրա ազատել այդ բնակելի տարածությունները»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.1998
N 537
Որոշում