Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լ ...

 

 

040.0582.180998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 582

 

i

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել պետական փակ բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարքային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Լուծարքային հանձնաժողովին` պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո գույքի մնացած մասը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո գույքի մնացած մասը ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նշված գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 18-ի թիվ 582 որոշման

 

ՑԱՆԿ

 

լուծարման ենթակա պետական փակ

բաժնետիրական ընկերությունների

 

«Վանաձորի հաց» ՊՓԲԸ

 

«Գյումրիի հացի գործարան» ՊՓԲԸ

 

«Չարենցավանի հաց» ՊՓԲԸ

 

«Երևանի թիվ 9 հացի գործարան» ՊՓԲԸ

 

«Դիլիջանի հացի գործարան» ՊՓԲԸ

 

«Ալավերդու հացաընդունում» ՊՓԲԸ

 

«Արարատի հացաընդունում» ՊՓԲԸ

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 18-ի թիվ 582 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

լուծարքային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան      -  ՀՀ սեփականաշնորհման նախարար

 

Վ. Մովսիսյան       -  ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

Ա. Ասլիկյան        -  ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                      առաջին տեղակալ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.1998
N 582
Որոշում