040.0024.160199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«16» հունվարի 1999 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 հունվարի 1999 թվականի թիվ 24
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116 հոդվածի 8-րդ կետի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի երրորդ մասի 1999 թվականի հունվարի 12-ից դադարում են Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 
Ստեղծել լուծարման հանձնաժողով հետևյալ կազմով`
 
        Դ. Հարությունյան          -    ՀՀ արդարադատության նախարար
                                       (հանձնաժողովի նախագահ)
 
        Հ. Մանուկյան              -    տնտեսական գործերով վերաքննիչ
                                       դատարանի նախագահ
 
        Ս. Մամիկոնյան             -    ՀՀ գլխավոր պետական արբիտրի
                                       պաշտոնակատար
 
        Գ. Ղարիբյան               -    տնտեսական գործերով վերաքննիչ
                                       դատարանի դատավոր
 
        Ա. Մաթևոսյան              -    տնտեսական գործերով վերաքննիչ
                                       դատարանի դատավոր
 
        Ա. Սարգսյան               -    տնտեսական գործերով վերաքննիչ
                                       դատարանի դատավոր
 
        Լ. Սոսյան                 -    տնտեսական գործերով վերաքննիչ
                                       դատարանի դատավոր
 
2. Հանձնաժողովին`
ա) 10-օրյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի լուծարման հետ կապված կազմակերպական աշխատանքները.
բ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի գույքը սահմանված կարգով հանձնել տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի տնօրինությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 16-ից: