040.0715.130612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 հունիսի 2012 թվականի N 715-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի 327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 92.1-ին կետով. 
._________________________________________________________________________.
|92.|-         |բրոմքլորմեթան                     |CH2BrCl    |2903 49 300|
| 1 |          |                                  |           |           |
._________________________________________________________________________.
«.
 
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման հետևյալ ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
 
 
.________________________________________________________________.
|      Խումբը     |        Տարին         |Ներմուծման առավելագույն|
|                 |                      |չափաքանակը (տոննա/տարի)|
|_________________|______________________|_______________________|
|I- V, VII, VIII  |2011 թ.-ից սկսած 0    |       անսահմանափակ    |
|VI               |2011-2012 թթ.         |       126.69          |
|                 |2013-2014 թթ.         |       114.02          |
|                 |2015-2019 թթ.         |       82.35           |
|                 |2020-2024 թթ.         |       41.17           |
|                 |2025-2029 թթ.         |       3.17            |
|                 |2030-2039 թթ.         |       0               |
|                 |2040 թ.-ից սկսած      |                       |
.________________________________________________________________.»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ