040.0236.190499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 ապրիլի 1999 թվականի թիվ 236
i
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՏՎՈՎՃԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի չորրորդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների նշանակման և վճարման կարգը (կցվում է):
2. Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը վճարվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
ապրիլի 19-ի N 236 որոշմամբ
i
ԿԱՐԳ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՎՈՎՃԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ամենամսյա պատվովճարը նշանակվում է և վճարվում է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին (բացի նշված մասնակիցներին հավասարեցված անձանցից):
2. Անկախ հաշվառման պահից պատվովճարը նշանակվում և վճարվում է ընթացիկ տարվա հունվար ամսից:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն իրականացնում են իրենց համակարգի Հայրենական մեծ պատերազմի մասնակից կենսաթոշակառու վետերանների հաշվառում:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը սահմանված կարգով հաշվառված Հայրենական մեծ պատերազմի վետերանների թվի և պատվովճարի գումարի վճարման համար անհրաժեշտ ամսական ընդհանուր գումարի վերաբերյալ ցուցակներն ուղարկում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն ստացված ցուցակների տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի և ուղարկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարան է ներկայացնում հայտ ընթացիկ ամսվա գումարների տրամադրման համար:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը նշված գումարներն ստանալուց հետո ապահովում է յուրաքանչյուր ամիս պատվովճարների վճարումը կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ըստ ցուցակների յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին տեղեկանք:
(կարգը փոփ. 15.05.08 թիվ 448-Ն որոշում)