Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՏԵ ...

24.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.2001  -ից մինչեւ   24.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.07 թիվ 506-Ն որոշում)

i

040.0251.220499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվականի թիվ 251

 

i

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գրականության ու արվեստի երկերի օգտագործման հեղինակային վարձատրության համակարգի հետագա կատարելագործման և հեղինակային իրավունքների պահպանման նպատակով ու «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 41 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) դրամատիկական, երաժշտական, երաժշտադրամատիկական երկերի հրապարակային կատարման, մեկ լեզվից այլ լեզվի թարգմանության, ինչպես նաև համերգային, կրկեսային ու պարային ծրագրերի կատարման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.

i

բ) մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունները վերարտադրելու, ձայնագրության օրինակները և տեսալսողական ստեղծագործությունները վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.06.01 թիվ 554 որոշում)

(2-րդ կետն ուժը կորցրել է 20.06.01 թիվ 554 որոշում)

i

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1968 թվականի նոյեմբերի 13-ի «Դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները արդյունաբերության մեջ օգտագործելու համար հեղինակային վարձատրության մասին» N 470 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 17-ի «Գրականության և արվեստի ստեղծագործությունների հրապարակման կատարման համար հեղինակային վարձատրության դրույքների մասին» N 279 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը:

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 22-ի N 251 որոշման

 

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԵՐԱԺՇՏԱԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՐԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՄԵԿ ԼԵԶՎԻՑ ԱՅԼ ԼԵԶՎԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ, ԿՐԿԵՍԱՅԻՆ ՈՒ ՊԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

_________________________________________________________________________

 NN         Երկի տեսակը                        Հեղինակային վարձատրության

 ը/կ                                           նվազագույն դրույքաչափերը

                                               (տոկոսներով)` տոմսերի

                                               վաճառքից գոյացած,

                                               պայմանագրային կամ

                                               երաշխավորված գումարից

                                              ___________________________

                                               բազմաարար     մեկ արար

_________________________________________________________________________

 1               2                                3             4

_________________________________________________________________________

Բնագիր դրամատիկական երկեր

1. Արձակ պիես, այդ թվում` նաև

տիկնիկային թատրոնների համար`

        հեղինակին                                   11             3

        բեմադրող ռեժիսորին                           4             2

        բեմադրող նկարչին                             3           1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                 1           0,5

Չափածո պիես`

        հեղինակին                                   13             5

        բեմադրող ռեժիսորին                           4             2

        բեմադրող նկարչին                             3           1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1           0,5

        

        Բեմականացումներ

2.  Հեղինակային իրավունքով չպահպանվող

երկերի բեմականացում

        բեմականացման հեղինակին                     6,5          2,5

        բեմադրող ռեժիսորին                           4            2

        թարգմանության հեղինակին                      2            1

        բեմադրող նկարչին                             3          1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1          0,5

 

3. Հեղինակային իրավունքով պահպանվող

երկերի բեմականացում`

        երկերի հեղինակին                           2,5            1

        բեմականացման հեղինակին                     6,5          2,5

        բեմադրող ռեժիսորին                           4            2

        թարգմանության հեղինակին                      2            1

        բեմադրող նկարչին                             3          1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1          0,5

 

Թարգմանված դրամատիկական երկեր

4. Հեղինակային իրավունքով չպահպանվող

պիեսների թարգմանություններ`

արձակ`

        թարգմանության հեղինակին                      5            2

        միջակա թարգմանության հեղինակին*              2            1

        բեմադրող ռեժիսորին                           4             2

        բեմադրող նկարչին                             3           1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1           0,5

չափածո`

        թարգմանության հեղինակին                      6             2

        միջակա թարգմանության հեղինակին               2             1

        բեմադրող ռեժիսորին                           4             2

        բեմադրող նկարչին                             3           1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1           0,5

 

* Բնագրից այլ լեզվի և այդ լեզվից հայերենի թարգմանության դեպքում այլ

լեզվի թարգմանության հեղինակը համարվում է միջակա թարգմանության

հեղինակ:

 

5. Հեղինակային իրավունքով պահպանվող պիեսների

թարգմանություններ`

արձակ`

        պիեսի հեղինակին                              4             1

        թարգմանության հեղինակին                      5             2

        միջակա թարգմանության հեղինակին               2             1

        բեմադրող ռեժիսորին                           4             2

        բեմադրող նկարչին                             3           1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1           0,5

չափածո`

        պիեսի հեղինակին                              5             2

        բեմադրող ռեժիսորին                           4             2

        թարգմանության հեղինակին                      6             2

        միջակա թարգմանության հեղինակին               2             1

        բեմադրող նկարչին                             3           1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1           0,5

 

6. Հեղինակային իրավունքով պահպանվող

բեմականացումների թարգմանություններ`

        բեմականացման հեղինակին                     6,5          2,5

        բեմադրող ռեժիսորին                           4            2

        բեմականացման թարգմանության հեղինակին         5            2

        երկի հեղինակին                             2,5            1

        երկի թարգմանության հեղինակին                 2            1

        բեմադրող նկարչին                             3          1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1           0,5

 

Երաժշտադրամատիկական երկեր

7. Օպերա`

        երաժշտության հեղինակին                    10,5            4

        լիբրետոյի հեղինակին                          5            2

        բեմադրող ռեժիսորին                           4            2

        պարերը բեմադրողին                            1          0,5

        բեմադրող նկարչին                             3          1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                  1          0,5

 

8. Օպերա` լիբրետոյի թարգմանության դեպքում`

        երաժշտության հեղինակին                     10,5            4

        բեմադրող ռեժիսորին                            4            2

        լիբրետոյի հեղինակին                           5            2

        լիբրետոյի թարգմանության հեղինակին           1,5          0,5

        լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին    0,5          0,3

        պարերը բեմադրողին                             1          0,5

        բեմադրող նկարչին                              3          1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                   1          0,5

 

9. Բալետ`

        երաժշտության հեղինակին                        9            3

        բեմադրող ռեժիսորին                            4            2  

        լիբրետոյի հեղինակին                           4            1

        պարերը բեմադրողին                             1          0,5

        բեմադրող նկարչին                              3          1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                   1          0,5

 

10. Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ`

        երաժշտության հեղինակին                      5,5            2

        բեմադրող ռեժիսորին                            4            2

        պիեսի հեղինակին                               5            2

        պարերը բեմադրողին                             1          0,5

        բեմադրող նկարչին                              3          1,5

        զգեստների ձևավորող  նկարչին                   1          0,5

 

11. Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ`

տեքստի թարգմանության դեպքում`

        երաժշտության հեղինակին                      5,5            2

        բեմադրող ռեժիսորին                            4            2

        պիեսի հեղինակին                               5            2

        պիեսի թարգմանության հեղինակին               1,5          0,5

        պիեսի միջակա թարգմանության հեղինակին          1          0,5

        պարերը բեմադրողին                             1          0,5

        բեմադրող նկարչին                              3          1,5

        զգեստները ձևավորող  նկարչին                   1          0,5

 

    12. Դրամատիկական երկն ուղեկցող             1` երաժշտությամբ ուղեկցվող

        երաժշտություն                          յուրաքանչյուր արարի համար

        Համերգային, էստրադային, պարային,

        կրկեսային ծրագրեր

 

13. Սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային

և ժողովրդական գործիքների համար գրված

        երկերից կազմված համերգ                    7` ամբողջ ծրագրի համար

 

14. Համերգներ` կազմված այլ երկերից, բացի

սույն հավելվածի 13-րդ կետում նշվածներից,

այդ թվում` թատերականացված, էստրադային,

ամանորյա տոնածառի հանդեսներ,

        պարահանդեսներ, վարիետե ծրագրեր և  այլն    5` ամբողջ ծրագրի համար

 

    15. Կրկեսային ծրագիր                         1` ամբողջ ծրագրի համար

 

    16. Կրկեսային ծրագրում մնջախաղի,              0,5` յուրաքանչյուր

        հրավառության, բալետի կատարման համար,      բաժնի համար` անկախ

        որոնք զբաղեցնում են մեկ ինքնուրույն       սույն հավելվածի 15-րդ

        բաժին                                     կետով հաշվեգրվածից

 

    17. Կրկեսային ծրագրում սյուժետային            0,5` յուրաքանչյուր

        ատրակցիոնի կատարման համար, որն            բաժնի համար` անկախ

        զբաղեցնում է մեկ ինքնուրույն բաժին        սույն հավելվածի 15-րդ

                                                  կետով հաշվեգրվածից

 

    18. Ինքնուրույն երաժշտության կատարման         0,5` յուրաքանչյուր

        համար, որը հատուկ գրվել է կրկեսային       բաժնի համար` անկախ

        մնջախաղի, հրավառության, բալետի,           այդ ծրագրերի կատարման

        ատրակցիոնի համար և  զբաղեցնում է          համար արվող

        մեկ ինքնուրույն բաժին                     հաշվեգրումներից

 

19. Պարահրապարակներում, դիսկոսրահներում,

ակումբներում, բարերում, սրճարաններում,

ռեստորաններում, հանրային սննդի այլ

վայրերում վճարովի մուտքի դեպքում

        տեքստով կամ առանց տեքստի երաժշտական       նվազագույն աշխատավարձի

        երկերը ինչպես արտիստ-կատարողների,         քսանապատիկի չափով`

        այնպես էլ ձայնագրությունների կատարման     մեկ տարվա համար       

        դեպքում                                             

 

20. Զանգվածային հրապարակներում* կատարվող

թատերականացված, էստրադային, կրկեսային

ներկայացումների ու համերգների համար և

մարզական մրցումները, մարզիկների

ցուցադրական ելույթները,

նորաձևությունների ցուցադրումն ուղեկցող`

տեքստով կամ առանց տեքստի երաժշտության

համար`

         վճարովի մուտքի դեպքում                   2` ամբողջ ծրագրի համար

 

* Զանգվածային հրապարակներն են համարվում 3000-ից ավելի տեղ ունեցող փակ

ու բաց հրապարակները: Հանդիսատեսների համար տեղերի որոշակի թիվ

չունեցող հրապարակները հավասարեցվում են զանգվածային հրապարակներին,

եթե վաճառվել է 3000-ից ավելի մուտքի տոմս:

 

    21. Միջանցիկ սյուժեներով թատերականացված,      6` ամբողջ ծրագրի համար

        էստրադային, ամանորյա տոնածառի հանդեսներ

 

22. Տեսալսողական երկերը (կինոհեռուստաֆիլմեր

և այլն) կինոթատրոններում, տեսասրահներում,

հասարակական այլ վայրերում ցուցադրելիս

տեքստով կամ առանց տեքստի երաժշտական

երկերի կատարման համար`

        վճարովի մուտքի դեպքում                    3` ամբողջ ծրագրի համար

         անվճար մուտքի դեպքում                    1` օգտագործողի հիմնական

                                                  գործունեությունից

                                                  ստացված համախառն

                                                  եկամտից

23. Սրճարաններում, ռեստորաններում, բարերում,

պարահրապարակներում, ակումբներում,

ցուցահանդեսներում, այլ հասարակական

        վայրերում տեքստով կամ առանց տեքստի         նվազագույն աշխատավարձի

        երաժշտական ստեղծագործությունների          տասնապատիկի չափով`

        օգտագործման համար                      մեկ տարվա համար

 

    24. Հրապարակված երկերը եթերային             2` օգտագործողի

        հաղորդումներում (ռադիո,               առևտրային

        հեռուստատեսություն)                       գործունեությունից        

        օգտագործելու համար                        ստացված հասույթի            

 

    25. Հրապարակված երկերը մալուխային            5` օգտագործողի

        հեռուստատեսության հաղորդումներում         առևտրային             

        օգտագործելու համար                        գործունեությունից

                                      ստացված հասույթի

 

Ծանոթագրություն: Երկերի հրապարակային կատարման համար հեղինակային

վարձատրության վճարողներ են այն ֆիզիկական և

իրավաբանական անձինք (անկախ կազմակերպական-իրավական

տեսակից), ովքեր իրականացնում կամ կազմակերպում են

երկերի հրապարակային կատարումները, բացառությամբ

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով

նախատեսված դեպքերի:

 

(հավելված 1 փոփ. 20.06.01 թիվ 554 որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 22-ի N 251 որոշման

 

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

.__________________________________________________________________________.

|NN |Ստեղծագործության օգտագործման տեսակը |Հեղինակային վարձատրության        |

|ը/կ|                                    |նվազագույն դրույքաչափերը (տոկոս) |

|___|____________________________________|_________________________________|

| 1.|Մեխանիկական ձայնագրության միջոցով   |10` յուրաքանչյուր օրինակի        |

|   |ստեղծագործությունների               |բացթողման գնից, անկախ կրիչի վրա  |

|   |վերարտադրություն                    |գրանցված ստեղծագործությունների   |

|   |                                    |թվից                             |

|___|____________________________________|_________________________________|

| 2.|Ձայնագրության օրինակների պատրաստում`|10` օրինակների պատրաստման համար  |

|   |անհատական պատվերով                  |ստացված գումարից                 |

|___|____________________________________|_________________________________|

| 3.|Ձայնագրության օրինակը կամ           |6` ստեղծագործության յուրաքանչյուր|

|   |տեսալսողական ստեղծագործությունը     |վարձույթից ստացված գումարից      |

|   |վարձույթով տալը                     |                                 |

.__________________________________________________________________________.

 

Ծանոթագրություն:  Հեղինակային վարձատրության վճարողներ են այն

իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ

կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում

են ստեղծագործությունների (մեխանիկական)

ձայնագրության միջոցով վերարտադրություն,

վերարտադրված օրինակը կամ տեսալսողական

ստեղծագործությունը տալիս են վարձույթով`

բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից

իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

13-18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:

 

(հավելված 2 խմբ. 20.06.01 թիվ 554 որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 22-ի N 251 որոշման

 

Կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը

արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային

վարձատրության նվազագույն դրույքաչափերը

 

_________________________________________________________________________

 NN    Կերպարվեստի գործերի տեսակները           Հեղինակային վարձատրության

 ը/կ                                           նվազագույն դրույքաչափերը`

                                               առարկայի յուրաքանչյուր

                                               օրինակի բացթողման գնից

                                                      (տոկոս)              

_________________________________________________________________________

 1                     2                                     3

_________________________________________________________________________

1. Քանդակագործական երկեր`

փոքրաքանակ վերարտադրություն`

    մինչև  50 օրինակ                                          6

    51-200                                                    4

զանգվածային վերարտադրություն`

    200-ից ավելի                                            2,5

 

2. Կերպարվեստի երկերի, այդ թվում`

լուսանկարչական, ընդօրինակումն

արդյունաբերական արտադրանքների վրա

(հուշանվերներ, անձնապիտո առարկաներ, տեքստիլ

    ու տրիկոտաժե արտադրանք և  այլն)                           1

 

3. Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր`

ա) դեկորատիվ-կիրառական արվեստի գործնական

նշանակության երկեր, ինչպես նաև

դեկորատիվ և հուշանվերային փոքր ու

հասարակ գործածական իրեր, արդուզարդի

       առարկաներ                                              5

բ) դեկորատիվ-կիրառական բնույթի`

գործնական նշանակության առարկաներ (պատյան,

փաթեթանյութ, գեղարարության (կոսմետիկա)

       սրվակներ և  այլ)                                     1,5

գ) ջուլհակագործական արտադրանք

       (սփռոցներ, ծածկոցներ, սրբիչներ և  այլն)                9

    դ) գործվածքներ                                         3` գծամետրի

                                                          բացթողման գնից

ե) տրիկոտաժե և գործած արտադրանք

(հագուստ, ժանյակ, թակալակար

       աստեղնագործություն, կոշիկ)                             6

    զ) կահույք                                              1,5

    է) խաղալիքներ                                             5

ը) զարդեր, այդ թվում` ոսկերչական իրեր`

       ոչ թանկարժեք նյութերից                               1,5

       թանկարժեք նյութերից                                  0,5

    թ) պաստառ, մոմլաթ և  այլն                        1,5` գծամետրի, կտորի

                                                     բացթողման գնից

ժ) գորգագործական արտադրանք`

       մեքենայական աշխատանքի                                1,5

       ձեռքի աշխատանքի                                        5

    ժա) տեքստիլ-գալանտերեա                                    9

 

Ծանոթագրություն: Հեղինակային վարձատրության վճարողներն են այն

իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ

կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում

են կերպարվեստի և (կամ) դեկորատիվ- կիրառական արվեստի

գործերի վերարտադրությունը արդյունաբերության մեջ,

բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից

իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

13-18 հոդվածներով նախատեսված դեպքերի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.1999
N 251
Որոշում