040.0351.260599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 1999 թվականի թիվ 351
i
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 16 հոդվածների համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման հետևյալ կարգը`
i
ա) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգում ընդգրկվող հանրապետական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատող (ընդունող բացի ազգային ստանդարտներից) պետական կառավարման մարմինը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
բ) (բ կետն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)
i
գ) (գ կետն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)
դ) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի բնագավառի ազգային ստանդարտներից) գործողության մեջ դնելու, փոփոխություններ կատարելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
ե) (ե կետն ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)
զ) քաղաքաշինության բնագավառի գերատեսչական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակումն ու հաստատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման մարմինները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ: