040.0617.021099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 617
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետի դրույթը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանն իր տնօրինության` Կապանի «Բաղաբերդ» և Հանքավանի «Արարատ» ճամբարների գույքը վաճառել բաց դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ճամբարների, դրանց հողատարածքների, աճուրդի անցկացման ժամկետների և մեկնարկային գնի վերաբերյալ:
i
3. Կապանի «Բաղաբերդ» և Հանքավանի «Արարատ» ճամբարների գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված համապատասխանաբար 41833 հազ. դրամ և 27645 հազ. դրամ:
4. Աճուրդի հաղթողը ճամբարի գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բացված (պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր) հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 2-ից: