ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 11-Ն
 
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
      i 
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
       i 
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
 
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 11-Ն որոշման
 
ՁԵՎ 1-առևտուր (փոքր)
(եռամսյակային)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. __________________ եռամսյակ
 
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |
|հաջորդող ամսվա 10-ը                                                  |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________    |
|                       (լրիվ անվանումը)                              |
|                                                                     |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի                                     |
|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________    [][][][]       |
|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |
|                                                                     |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |
|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |
|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |
|                                                                     |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |
|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |
|                                              վկայականի)             |
|                                                                     |
|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |
|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |
|                                                                     |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |
|                                                                     |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |
|ՕՐԵՆՔՈՎ                                                              |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |
|օրենքով սահմանված կարգով:                                            |
._____________________________________________________________________.
 
    Առևտրի  հիմնական ցուցանիշները     հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
                                      առանց ավելացված արժեքի և այլ
                                      անուղղակի հարկերի
 
._____________________________________________________________________.
|Ցուցանիշ                     |Տողի   |Առևտրի         |Ապրան-|Աշխատող-|
|                             |համարը |շրջանառությունը|քային |ների    |
|                             |       |_______________|մնա-  |միջին   |
|                             |       |Հաշվե- |որից`  |ցորդը |տարեկան |
|                             |       |տու    |_______|      |թվաքա-  |
|                             |       |եռամս- |համա-  |      |նակը (1)|
|                             |       |յակ    |ցանցի  |      |(մարդ), |
|                             |       |       |(ինտեր-|      |(տասնոր-|
|                             |       |       |նետի)  |      |դական   |
|                             |       |       |միջոցով|      |ճշտու-  |
|                             |       |       |       |      |թյամբ)  |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|             Ա               |   Բ   |   1   |   2   |   3  |    4   |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|Ընդամենը (115, 120, 125      |110    |       |       |      |        |
|տողերի գումարը)              |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|այդ թվում` Մանրածախ առևտուր, |115    |       |       |      |        |
|բացի ավտոմեքենաների          |       |       |       |      |        |
|մոտոցիկլների առևտրից,        |       |       |       |      |        |
|ընդամենը                     |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|որից` շարժիչային վառելիքի    |115.1  |       |       |      |        |
|մանրածախ առևտուր             |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|դրանից` բենզինի մանրածախ     |115.1.1|       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|դիզելային վառելիքի մանրածախ  |115.1.2|       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|Մեծածախ առևտուր,  բացի       |120    |       |       |      |        |
|ավտոմեքենաների և             |       |       |       |      |        |
|մոտոցիկլների առևտրից,        |       |       |       |      |        |
|ընդամենը                     |       |       |       |      |        |
|որից` համակարգիչների,        |120.1  |       |       |      |        |
|ծայրամասային սարքվածքների և  |       |       |       |      |        |
|ծրագրային ապահովման մեծածախ  |       |       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|էլեկտրոնային և  հեռահաղորդակ-|120.2  |       |       |      |        |
|ցության սարքավորանքի և  դրանց|       |       |       |      |        |
|մասերի մեծածախ առևտուր       |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|բջջային հեռախոսների մեծածախ  |120.3  |       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|էլեկտրոնային չգրառված        |120.4  |       |       |      |        |
|կրիչների մեծածախ առևտուր     |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|շարժիչային վառելիքի մեծածախ  |120.5  |       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|դրանից` բենզինի մեծածախ      |120.5.1|       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|դիզելային վառելիքի մեծածախ   |120.5.2|       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|Ավտոմեքենաների և             |125    |       |       |      |        |
|մոտոցիկլների մեծածախ ու      |       |       |       |      |        |
|մանրածախ առևտուր  և          |       |       |       |      |        |
|նորոգում, ընդամենը (125.1,   |       |       |       |      |        |
|125.2, 125.3, 125.4 տողերի   |       |       |       |      |        |
|գումարը)                     |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|այդ թվում` ավտոմեքենաների    |125.1  |       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|որից` ավտոմեքենաների մանրածախ|125.1.1|       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|ավտոմեքենաների մասերի և      |125.2  |       |       |      |        |
|պարագաների առևտուր           |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|որից` ավտոմեքենաների մասերի  |125.2.1|       |       |      |        |
|և  պարագաների մանրածախ       |       |       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|ավտոմեքենաների տեխնիկական    |125.3  |       |       |      |        |
|սպասարկում և  նորոգում       |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|մոտոցիկլների, դրանց մասերի ու|125.4  |       |       |      |        |
|պարագաների առևտուր,          |       |       |       |      |        |
|տեխնիկական սպասարկում և      |       |       |       |      |        |
|նորոգում                     |       |       |       |      |        |
|_____________________________|_______|_______|_______|______|________|
|որից` մոտոցիկլների, դրանց    |125.4.1|       |       |      |        |
|մասերի ու պարագաների մանրածախ|       |       |       |      |        |
|առևտուր                      |       |       |       |      |        |
._____________________________________________________________________.
____________________
1) Սյունակ 4-ի ցուցանիշը լրացվում է տարին մեկ անգամ IV եռամսյակի վիճակագրական հաշվետվությունում:
 
    Ղեկավար`                     _____________________  _________________
                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
    կամ այլ լիազորված անձ)`      _____________________  _________________
                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)
 
«___»____________20____թ.
 
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 11-Ն որոշման
 
ՀՐԱՀԱՆԳ
 
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային վարչություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համապատասխան եռամսյակի համար (բացառությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակի վերաբերյալ ցուցանիշի, որը լրացվում է տարին մեկ անգամ` IV եռամսյակի հաշվետվությունում):
7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
 
8. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
9. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
10. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
11. Մեծածախ և/կամ մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնվող խանութում (սրահում) դրանց մեծածախ և/կամ մանրածախ վաճառքին:
12. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
13. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
14. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
 
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
15. Հաշվետվության 110 տողը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), տող 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի` ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
16. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:
1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
2) Տող 115.1-ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:
3) Տող 115.1.1-ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
4) Տող 115.1.2 -ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
17. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից: Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում: Ապրանքների վերավաճառքը արտերկրում որոշվում է որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում վերավաճառված ապրանքը` չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր:
1) Ցուցանիշը չի ներառում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտուրը:
2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:
3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:
4) Տող 120.2-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:
5) Տող 120.3 -ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:
6) Տող 120.4 -ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:
7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:
8) Տող 120.5.1-ը ներառում է բենզինի մեծածախ առևտուրը:
9) Տող 120.5.2-ը ներառում է դիզելային վառելիքի մեծածախ առևտուրը:
18. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:
1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:
2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:
3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:
4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:
6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
19. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու եռամսյակում:
20. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է ինտերնետի կամ այլ համակարգչային ցանցերը օգտագործելու միջոցով պատվիրված ապրանքների շրջանառությունը: Առևտուրն էլեկտրոնային համարելու համար բավարար է, որ պատվերը տրվի առցանց: Այստեղ չեն ներառվում հեռախոսի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով արված պատվերները: Համացանցի միջոցով պատվիրված ապրանքների համար վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:
21. Հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը)` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
22. Հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը` հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար` 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
3) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
4) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
23. Աշխատողների միջին տարեկան թվաքանակի ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ` IV եռամսյակի հաշվետվությունում:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին: