Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱ ...

 

 

040.0168.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թ. թիվ 168

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը (կցվում է):

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, եթե օրենքով այլ բան չի սահմանված:

(2-րդ կետը փոփ. 14.03.13 թիվ 230-Ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 168 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց վերադարձելիության, ժամկետայնության ու վճարովիության սկզբունքով միջոցներ` վարկեր ստանալու համար հայտերի ներկայացման, ընդունման, քննարկման և վարկեր տրամադրելու գործընթացը:

i

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկ (այսուհետև` վարկ) կարող են ստանալ`

ա) տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները.

գ) իրավաբանական անձինք.

դ) ֆիզիկական անձինք:

3. Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընթացիկ մուտքերի հաշվին, ընդ որում, եթե դրանց տրամադրման գծով հատկացումները կանխատեսված չեն Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով, ապա վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծրագրավորված ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման շնորհիվ տարվա ընթացքում գոյացող ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին վարկերի տրամադրումն արգելվում է:

 

ԳԼՈՒԽ II.
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետև համայնքներ) վարկերը տրամադրվում են սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերով նախատեսված կապիտալ ծախսերի գծով ներդրումների ֆինանսավորման համար:

5. Համայնքի ղեկավարը վարկը ստանալու նպատակով կազմում է հայտ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):

6. Հայտը ներառում է`

ա) դիմում` ուղղված Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին) սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով համայնքի կողմից իրականացվող նպատակային ծրագրով նախատեսված ներդրումների ֆինանսավորման համար որոշակի ժամկետով, տարեկան տոկոսադրույքով և գումարով վարկ ստանալու համար.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված նպատակներով, որոշակի ժամկետով, տարեկան տոկոսադրույքով և գումարով վարկի տեսքով ֆինանսական միջոցների ներգրավման վերաբերյալ ավագանու որոշումը համայնքի ղեկավարի կողմից վարկային պայմանագիր կնքելու համաձայնության մասին.

գ) հիշյալ նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորումը (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով), որը պետք է ներառի մասնավորապես, ծրագրի`

իրավական հիմքը.

բովանդակությունը.

խնդիրներն ու նպատակը.

կատարման փուլերը և ժամկետները.

դ) Հայտը ներկայացնելու տարվան նախորդող տարվա համայնքի բյուջեի կատարման տարեկան և ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունները.

ե) աուդիտորական կազմակերպության եզրակացությունը համայնքի բյուջեի վճարունակության վերաբերյալ.

գ) ծրագրի իրականացման արդյունքների ազդեցությունը համայնքի բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա և հայտում նշված ժամկետներում վարկի վերադարձելիության ու վարկի օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը:

7. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը) հայտն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է այն, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում վարկի հաշվին ներդրումների իրականացման համար համայնքի կողմից առաջարկված ոլորտում պետական կառավարում իրականացնող համապատասխան մարմնի հետ, և`

ա) հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է համայնքի ղեկավարին` նշելով հայտը մերժելու պատճառները:

Հայտը մերժվում է, եթե`

այն չի համապատասխանում սույն կարգի պահանջներին,

ծրագիրը հիմնավորող հաշվարկներում առկա են ոչ հավաստի կամ ոչ իրական կանխատեսումներ,

համայնքի կողմից առաջարկվող ծրագիրը չի համապատասխանում հայտում նշված վարկի օգտագործման նախատեսվող ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ մարզում (Երևան քաղաքում) իրագործվող քաղաքականությանը.

բ) հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում իր առաջարկություններով միջնորդություն համայնքին նպատակային վարկ տրամադրելու վերաբերյալ դրան կցելով համայնքի հայտը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմնի դրական կամ բացասական մասնագիտական եզրակացությունը:

 

ԳԼՈՒԽ III.
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

8. Օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին վարկերի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` յուրաքանչյուր առանձին դեպքում:

 

ԳԼՈՒԽ IV.
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Վարկերը տրամադրվում են համապետական նշանակության Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նպատակային ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց` վերջիններիս ծրագրային նպատակների իրականացման գործում ֆինանսական աջակցություն ցույց տալու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված որևէ ծրագրի շրջանակներում մի քանի իրավաբանական անձանց փոխադարձ պարտավորությունների կարգավորման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ որևէ իրավաբանական անձի հարկային կամ այլ պարտք այլ իրավաբանական անձի կողմերի համաձայնությամբ փոխանցելու դեպքում նշված գործառնությունը ձևակերպվում է որպես վերջինիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրում: Նշված դեպքերում սույն կարգի 3-րդ, 10-րդ և 11-րդ կետերը չեն գործում, իսկ վարկի ապահովման դրանց համարժեք գրավի (երաշխիքի) բացակայությունը չի դիտվում որպես վարկերի ձևակերպմանը և վարկային պայմանագրի կնքմանը խոչնդոտող հանգամանք:

Իրավաբանական անձը (այսուհետև` հայտատու) վարկ ստանալու նպատակով կազմում և իր կողմից նշված վարկի միջոցների ներդրման համար առաջարկվող ոլորտի համապատասխան պետական կառավարման մարմին ներկայացնում է հայտ:

10. Հայտը ներառում է`

ա) դիմում` ուղղված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմնին համապետական ծրագրերի շրջանակներում իրականացվող նպատակային ծրագրով նախատեսված ներդրումների ֆինանսավորման համար որոշակի ժամկետով, տարեկան տոկոսադրույքով և գումարով վարկ ստանալու վերաբերյալ.

բ) հայտատուի` կառավարման բարձրագույն մարմնի որոշումը հիշյալ նպատակային ծրագրի իրականացման համար որոշակի ժամկետով, տարեկան տոկոսադրույքով և գումարով վարկ ստանալու նպատակով հայտ ներկայացնելու վերաբերյալ.

գ) հայտատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, այդ թվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

դ) հայտատուի կողմից առաջարկվող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորումը (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով), որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի`

իրավական հիմքը,

բովանդակությունը,

խնդիրներն ու նպատակը,

կատարման փուլերը և ժամկետները.

ե) աուդիտորական կազմակերպության եզրակացությունը` հայտատուի վճարունակության վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիցենզիայի պատճենը, եթե վարկի հաշվին իրականացվելիք գործունեությունը ենթակա է լիցենզավորման.

է) հայտը ներկայացնելու տարվան նախորդող տարվա տարեկան և ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի` հայտատուի հաշվապահական հաշվետվությունները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.

ը) հայտատուի կողմից վարկի ապահովման դիմաց առաջարկվող միջոցները` բանկի կամ երրորդ իրավաբանական անձի կողմից երաշխիք տալու նախնական համաձայնություն, գրավի առարկայի մասին տվյալներ` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ցանկի.

թ) ծրագրի իրականացման արդյունավետության հաշվարկը, հայտում նշված ժամկետներում վարկի վերադարձելիության և վարկի օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը.

ժ) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված և ֆինանսական առողջացման ընթացակարգ անցնող վարկառուի դեպքում ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ընդունելու մասին դատարանի որոշումը:

11. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինը հայտն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է այն, և`

ա) հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է հայտատուին` նշելով հայտը մերժելու պատճառները:

Հայտը մերժվում է, եթե`

ներկայացված հայտը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին,

ծրագիրը հիմնավորող հաշվարկներում առկա են ոչ հավաստի տվյալներ կամ ոչ իրական կանխատեսումներ,

վարկի ապահովման միջոցի իրացվելիությունը ցածր է,

հայտատուի կողմից առաջարկվող ծրագիրը չի համապատասխանում վարկի օգտագործման հայտում նշված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ ոլորտում իրագործվող քաղաքականությանը.

բ) հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում իր առաջարկություններով միջնորդություն հայտատուին նպատակային վարկ տրամադրելու վերաբերյալ` դրան կցելով հայտատուի հայտը:

 

ԳԼՈՒԽ V.
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

12. Ֆիզիկական անձանց վարկերի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` յուրաքանչյուր առանձին դեպքում:

 

ԳԼՈՒԽ VI.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստանալով որևէ հայտատուին (համայնքին) վարկ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմնի կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) միջնորդությունը` քննարկում է այն, և վերջինս ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում

ա) հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է միջնորդությամբ հանդես եկած Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին) կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմին` նշելով հայտը մերժելու պատճառները:

Հայտը մերժվում է, եթե`

ներկայացված հայտը չի համապատասխանում համայնքի համար սույն կարգի 6-րդ, և հայտատուի համար 10-րդ կետերով սահմանված ձևերին,

ծրագիրը հիմնավորող հաշվարկներում առկա են ոչ հավաստի տվյալներ կամ ոչ իրատեսական կանխատեսումներ,

վարկի ապահովման միջոցի իրացվելիությունը ցածր է.

հայտատուի կողմից առաջարկվող ծրագիրը չի համապատասխանում վարկի օգտագործման` հայտում նշված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ ոլորտում իրագործվող քաղաքականությանը,

նախկինում ստացված վարկերի գծով առկա են ժամկետանց պարտքեր (ներառյալ տույժերը),

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային ծրագրերում բացակայում են վարկերի տրամադրման գծով հատկացումների աղբյուրները կամ սպառվել է վարկերի տրամադրման գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված սահմանաքանակը.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի փաստացի կատարումը չի գերազանցում տարեսկզբից (աճողական) ծրագրավորված մակարդակի 90 տոկոսը.

բ) հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հայտատուին (համայնքին) նպատակային վարկ տրամադրելու վերաբերյալ առաջարկություն` համապատասխան հիմնավորումներով:

 

ԳԼՈՒԽ VII.
ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ

 

14. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր որոշմամբ թույլատրում է որոշակի գումարով, ժամկետով և տարեկան տոկոսադրույքով վարկի տրամադրումը, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նշված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում կազմում և կնքման համար ներկայացնում է`

ա) համայնքի վարկի տրամադրման պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը.

բ) հայտատուին վարկի տրամադրման պայմանների և գրավի վերաբերյալ պայմանագրի նախագծերը, երաշխավորագրերի տեքստը: Գրավի պայմանագրի սահմանված կարգով վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են հայտատուի հաշվին: Գրավի առարկա կարող է լինել այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել:

15. Տրամադրված վարկի չմարված գումարը յուրաքանչյուր տարի վերագնահատվում է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի վարչության կողմից արձանագրված սղաճի ցուցանիշին հավասար գործակցով (ընդ որում, վարկի տրամադրման տարվան հաջորդող տարում վերագնահատումն իրականացվում է վարկի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև վարկի տրամադրման տարվա դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակաշրջանում արձանագրված սղաճի ցուցանիշին հավասար գործակցով):

Վարկի մարման գծով յուրաքանչյուր վճարման ենթակա գումարի մեծությունը հաշվարկվում է հիմք ընդունելով սույն կետում նշված կարգով վերագնահատված վարկի չմարված գումարը, իսկ վճարումը կատարվում է վարկային պայմանագրի անբաժանելի մասը կազմող ժամկետացանկին համապատասխան:

Վարկային պայմանագրով վճարման ենթակա տոկոսների և տույժերի գումարները հաշվարկվում են` ելնելով վարկի չմարված գումարի անվանական (սույն կետում նշված կարգով չվերագնահատված) մեծությունից:

16. Վարկի տրամադրման օր է համարվում վարկառուի բանկային հաշվին (համայնքի համար համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքում վերջինիս համար բացված գանձապետական հաշվին) վարկի միջոցների մուտքագրման օրը:

17. Վարկառուի կողմից վարկի միջոցների ոչ նպատակային օգտագործման դեպքում վարկի չմարված գումարը և մինչև վերջինիս մարման վարկային պայմանագրով սահմանված վերջնական ժամկետը լրանալը հաշվարկվելիք տոկոսները ենթակա են վաղաժամկետ մարման:

18. Վարկի հիմնական գումարի մարումը վարկային պայմանագրով նախատեսված ժամկետից մինչև 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարկառուից գանձվում է տույժ` ժամկետային չմարված վարկի գումարի 0,1 տոկոսի չափով: Վարկի հիմնական գումարի մարումը վարկային պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարկառուից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված գումարի 0,3 տոկոսի չափով:

19. Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով սահմանված ժամկետից` շուտ մարելու վարկի ամբողջ գումարը կամ դրա մի մասը:

20. Վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, որը վարկային պայմանագրով սահմանված պարբերականությամբ պետք է ունենա վարկի նպատակային օգտագործման ստուգումներ կատարելու իրավունք:

21. Վարկային և գրավի կամ երաշխիքի մասին պայմանագրերը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրականացնում է վարկի հատկացումը:

22. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վարկային պայմանագրով և երաշխիքով նախատեսում է վարկերի վերադարձելիությունն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ միջոցներ:

i

23. Վարկի մարման և տոկոսների վճարման ժամկետների, ինչպես նաև վարկի օգտագործման դիմաց սահմանված տոկոսադրույքի փոփոխությունները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(23-րդ կետը փոփ. 20.05.04 թիվ 769-Ն, 14.03.13 թիվ 230-Ն որոշումներ)

(կարգը փոփ. 14.03.13 թիվ 230-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 168
Որոշում