Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 25-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետի`

(նախաբանը փոփ. 11.04.2023 թիվ 10-Լ հրաման)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԳՆԴԱՊԵՏ                                Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

20 հուլիսի 2020թ.

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2020 թվականի հուլիսի 20-ի

թիվ 25-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է (վարչության իրավունքով):

2. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ, Ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:

3. Ծառայությունը ստեղծվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ծառայության աշխատակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Ոստիկանության մասին» օրենքով, ինչպես նաև Ոստիկանության պետի կողմից հաստատված տվյալ պաշտոնի անձնագրով:

5. Ծառայության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայություն,

2) ռուսերեն` Պատռուլնայա սլուժբա պօլիցիի Ռեսպուբլիկի Առմենիյա,

3) անգլերեն` Patrol Service of the Police of the Republic of Armenia,

4) ֆրանսերեն` Service de Patrouille de la Police de la Republique d'Armenie;

6. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն և օտար լեզուներով անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Ծառայությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Ծառայության աշխատակիցները Ոստիկանության ծառայողներ, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք են:

8. Ծառայության տեղակայման վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացի 158:

 

II. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ծառայության նպատակներն են`

1) հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման արդյունավետության բարձրացումը, ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների ու լողամիջոցների շահագործման անվտանգության և հասարակական կարգի պահպանման որակի բարձրացումը,

2) Ոստիկանությունում ստացված կանչերին, ահազանգերին և հաղորդումներին (այսուհետ` Ահազանգ) հնարավորինս սեղմ ժամկետում արդյունավետ և արագ արձագանքումը,

3) հանցավորության մակարդակի նվազումը,

4) ճանապարհատրանսպորտային և լողամիջոցների մասնակցությամբ պատահարների նվազումը,

5) միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արտաքին ծառայության և ջրային պարեկության իրականացումը,

6) Ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:

(9-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 10-Լ հրաման)

10. Ծառայության խնդիրներն են`

1) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,

2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը,

3) իրավախախտումների դեմ տարվող պայքարում հասարակության մասնակցության մակարդակի բարձրացումը` հասարակության հետ շարունակական տարվող աշխատանքների միջոցով,

4) իր իրավասության սահմաններում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը և լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը,

5) մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,

6) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը,

7) քննչական և դատավարական գործողությունների կատարման անվտանգության ապահովումը և դրանց կատարմանն աջակցությունը,

8) դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնության և աջակցության ցուցաբերումը:

(10-րդ կետը փոփ. 11.04.2023 թիվ 10-Լ հրաման)

 

III. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

11. Ծառայությունը կազմված է վարչակազմից, վերջինիս ենթակառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներ հանդիսացող Երևան քաղաքի գնդից և մարզային գումարտակներից ու վաշտից:

(11-րդ կետը փոփ. 06.04.2022 թիվ 11-Լ, 11.04.2023 թիվ 10-Լ հրամաններ)

12. Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներ հանդիսացող Երևան քաղաքի գունդը և մարզային գումարտակները ու վաշտը բաղկացած են շարային ստորաբաժանումներից (գումարտակ, վաշտ, դասակ և այլն), ինչպես նաև վարչական վարույթի իրականացման, հերթապահ ծառայության բաժանմունքներից (խմբերից), իսկ Երևան քաղաքի գունդը` նաև հետախուզական հատուկ խմբից:

(12-րդ կետը փոփ. 06.04.2022 թիվ 11-Լ, 10.08.2022 29-Լ, 11.04.2023 թիվ 10-Լ հրամաններ)

13. Ծառայության վարչակազմի ենթակառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) պարեկային ծառայության կազմակերպման բաժինը,

2) մոնիթորինգի և վերլուծության բաժինը, որը բաղկացած է մոնիթորինգի, վերլուծության և ծառայողական քննությունների իրականացման բաժանմունքներից,

2.1) իրավաբանական բաժանմունքը,

2.2) վարչական բողոքների քննության բաժանմունքը,

3) կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքը,

4) տնտեսական բաժանմունքը,

5) քարտուղարությունը:

(13-րդ կետը փոփ. 02.07.2021 թիվ 36-Լ, 10.08.2022 29-Լ հրամաններ)

 

IV. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ

 

14. Երևան քաղաքի և համապատասխան մարզերի վարչատարածքային սահմաններում Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների, վաշտերի գործառույթներն են`

1) հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը,

2) իրավախախտումների ու պատահարների մասին Ահազանգերին օպերատիվ արձագանքումը,

3) դեպքի վայրի պահպանությունը և ականատես վկաների հայտնաբերումը,

4) հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը և վերացումը,

5) տուժողներին անհապաղ օգնության հասնելը, տուժած անձանց անհետաձգելի առաջին բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը,

6) բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը,

7) իրավախախտում կատարած անձանց արգելանքի վերցնելը, նրանց հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմնի վարչական տարածք տեղափոխելը,

8) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալումը և անձնական խուզարկության կատարումը,

9) հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,

10) դեպքի վայրում քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում վարույթն իրականացնող մարմիններին աջակցությունը, դրանց կատարմանը խոչընդոտող հանգամանքների վերացումը և, ըստ անհրաժեշտության, դատավարական գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը,

11) զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,

12) հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,

13) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, անխափան երթևեկության, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը,

14) փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները,

15) առերևույթ ոչ սթափ վիճակում գտնվող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը` տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելով, դրա ուղևորների տեղափոխումը և բեռների պահպանումն ապահովելով,

16) ճանապարհային երթևեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռների փաստաթղթերի ստուգումը և դրանց երթևեկության (շահագործման) արգելումը,

17) իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

18) ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը, հայտնաբերված խախտումների վերացման պահանջների ներկայացումը,

19) տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով տրանսպորտային միջոցներով կատարված խախտումների հայտնաբերումը և արձանագրումը,

20) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում` վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը զննելը,

21) հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելը, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի վերցնելը,

22) հանցագործությունների և վարչական իրավախախտումների ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը,

23) իր իրավասության սահմաններում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացումը,

24) իր իրավասության սահմաններում վարչական իրավախախտումների դեպքերի արձանագրումը և հաշվառումը,

25) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու առերևույթ հանցանքի փաստով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հաղորդման ներկայացումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե,

26) իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում Ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը,

27) օրենքով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

(14-րդ կետը փոփ. 06.04.2022 թիվ 11-Լ, 10.08.2022 29-Լ, 11.04.2023 թիվ 10-Լ հրամաններ)

14.1. Ջրային պարեկության ստորաբաժանումը, բացի սույն հավելվածի 14-րդ կետում նշվածներից, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները`

1) ջրային ավազաններում և առափնյա հատվածներում` լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի պահպանությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տարածքներում իրավախախտումներին ու պատահարներին օպերատիվ արձագանքումը,

3) անձի անվտանգությանն սպառնացող դեպքի (պատահարի) մասին տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք (պատահար) հայտնաբերելիս մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,

4) հանգստի սեզոնին հովեկների և զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` հանցավոր և այլ ոտնձգություններից,

5) ապօրինի ձկնորսության, ապօրինի որսի դեպքերի կանխարգելումը, հայտնաբերումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավասու պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, ինչպես նաև ապօրինի ձկնորսության (որսի) գործիքների և միջոցների հայտնաբերումը ու դրանց առգրավման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,

6) ջրային ավազաններում դժբախտ պատահարների կանխարգելումը, խեղդվողներին փրկելը և առաջին բուժօգնության ցուցաբերումը,

7) ափից հեռանալու կամ լողամիջոցի խափանման կամ այլ պատճառով անօգնական վիճակում հայտնված անձանց օգնության հասնելը և ափ տեղափոխելը,

8) լողամիջոցով նավարկող կամ լողացող անձանց կորելու կամ անհետանալու կամ լողամիջոցի խափանման կամ նավաբեկության մասին տեղեկություն ստանալու դեպքում առաջնային որոնողական աշխատանքների իրականացումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանմանը հայտնելը,

9) լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը և օրենքով սահմանված կարգով հարկադրանքի միջոցների կիրառումը:

(14.1-ին կետը լրաց. 11.04.2023 թիվ 10-Լ հրաման)

15. Ծառայության պետի հանձնարարությամբ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների ծառայողներն ըստ անհրաժեշտության կարող են իրենց գործառույթներն իրականացնել նաև իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի սահմաններից դուրս:

(15-րդ կետը փոփ. 06.04.2022 թիվ 11-Լ հրաման)

16. Պարեկային ծառայության կազմակերպման բաժնի գործառույթներն են`

1) պարեկային ծառայության պատշաճ կազմակերպման ընդհանուր հսկողությունը և մեթոդական ապահովումը,

2) պարեկային կարգախմբերի ծառայության իրականացման վայրերի (երթուղիների, տեղամասերի և այլն) մշակումը և Ծառայության պետի հաստատմանը ներկայացնելը,

3) պարեկային ծառայության վերակարգերի, հերթափոխի սահմանումը,

4) արտակարգ և այլ հատուկ իրավիճակներով պայմանավորված` պարեկային ծառայության իրականացման վայրերում ծառայության կազմակերպման փոփոխությունների կատարումը,

5) պլանների և այլ մարտավարատակտիկական փաստաթղթերի մշակումը,

6) ծառայության որակի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը,

7) օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

17. Մոնիթորինգի և վերլուծության բաժնի մոնիթորինգի բաժանմունքի գործառույթներն են`

1) պարեկային ծառայության պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունը, գործունեության մշտադիտարկումը և գնահատումը,

2) պարեկային ծառայության կարգախմբերի կողմից ծառայության իրականացման մշտադիտարկումը հեռավար (Օպերատիվ կառավարման կենտրոնի և այլ տեղեկատվական ու տեխնիկական համակարգերի միջոցով) կարգով, ինչպես նաև արտագնա պլանավորված կամ հանկարծակի ստուգումների միջոցով,

3) մշտադիտարկման և գնահատման արդյունքներով ծառայողների բարեվարքության և Ծառայության գործունեության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակումը,

4) Ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ առաջարկների ներկայացումը,

5) պարեկային ծառայողների, ծառայության վերաբերյալ ստացված դիմումների, բողոքների քննարկումը, դրանց հետագա ընթացքի ապահովումը,

6) պարեկային ծառայողների կողմից վարքագծի և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը,

7) պարեկային ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների ժամանակին հայտնաբերումը,

8) կարգապահական խախտումներ, էթիկայի և վարքագծի նորմերի խախտումներ, ծառայության իրականացման թերացումներ հայտնաբերելու դեպքում տեղեկատվության ներկայացումն իրավասու ստորաբաժանմանը (ծառայողական քննությունների իրականացման բաժանմունքին) համապատասխան ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու համար:

18. Մոնիթորինգի և վերլուծության բաժնի վերլուծության բաժանմունքի գործառույթներն են`

1) Ահազանգերի բնույթի ուսումնասիրությունը և վերլուծությունը, դրանց հիման վրա ծառայության որակի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը,

2) Ահազանգերի բնույթի ուսումնասիրությունը և վերլուծությունը, դրանց հիման վրա հանցավորության և այլ իրավախախտումներ ծնող պատճառների, ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանն ուղղված առաջարկների ներկայացումը,

3) հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վիճակի համալիր վերլուծության կատարումը, դրա հիման վրա օպերատիվ իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակումը,

4) Ահազանգերի վիճակագրության և Ծառայության կողմից դրանց արձագանքի ուսումնասիրության հիման վրա ծառայողների վերապատրաստման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

5) օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

19. Մոնիթորինգի և վերլուծության բաժնի ծառայողական քննությունների իրականացման բաժանմունքի գործառույթներն են`

1) Ծառայության աշխատակիցների թույլ տված առերևույթ խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների, բողոքների, Ահազանգերի ուսումնասիրությունը, դրանց հիման վրա ծառայողական քննությունների իրականացումը,

2) Ծառայության աշխատակիցների թույլ տված առերևույթ խախտումների, թերացումների վերաբերյալ մամուլի հրապարակումների մշտադիտարկումը, դրանց կապակցությամբ ծառայողական քննությունների իրականացումը,

3) Ծառայության աշխատակիցների վերաբերյալ այլ ստորաբաժանումներից և մարմիններից ստացված տեղեկությունների կապակցությամբ ծառայողական քննությունների իրականացումը,

4) Ծառայության պետի հրամանով ծառայության իրականացման վայրերում կարգապահական խախտումների հայտնաբերմանն ուղղված գործողությունների կատարումը և դրանց կապակցությամբ ծառայողական քննությունների իրականացումը:

19.1. Իրավաբանական բաժանմունքի գործառույթներն են`

1) Պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության ապահովումը,

2) (2-րդ ենթակետը հանվել է 10.08.2022 29-Լ հրաման)

3) Պարեկային ծառայության գործունեության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը և դրանց ներքին շրջանառության ապահովումը,

4) Պարեկային ծառայության գործունեության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրությունը և դիրքորոշման ներկայացումը,

5) Պարեկային ծառայության ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրումը,

6) Պարեկային ծառայության ղեկավարության համար իրավական բնույթի տեղեկանքների նախապատրաստումը,

7) Պարեկային ծառայությունից պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու հիմնավորվածության վերաբերյալ կարծիքի ներկայացումը,

8) Պարեկային ծառայությանը հասցեագրված վճիռների և որոշումների ուսումնասիրությունը, հաշվառումը, վերլուծությունը, կատարման նկատմամբ հսկողության իրականացումը:

(19.1-ին կետը լրաց. 02.07.2021 թիվ 36-Լ, 10.08.2022 29-Լ հրամաններ)

19.2. Վարչական բողոքների քննության բաժանմունքի գործառույթներն են`

1) պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ բերված վարչական բողոքներով բողոքարկման վարույթի իրականացումը,

2) չբողոքարկված վարչական ակտերի` վերադասության կարգով վերանայման վարույթի իրականացումը,

3) վարչական բողոքների, ինչպես նաև բողոքարկման և վերադասության կարգով վերանայման վարույթների արդյունքների հաշվառումը:

(19.2-րդ կետը լրաց. 10.08.2022 29-Լ հրաման)

20. Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքն իր իրավասության սահմաններում ապահովում է կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման, ինչպես նաև անձնակազմի հետ տարվող աշխատանքները:

21. Տնտեսական բաժանմունքն ապահովում է ծառայությանն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով:

22. Քարտուղարությունն ապահովում է Ծառայության գործավարությունն ու գաղտնիության ռեժիմը, ինչպես նաև կազմակերպում է դիմումների ընդունման և քաղաքացիների ընդունելության գործընթացը:

 

V. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

23. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Պարեկային ծառայության պետը:

24. Ծառայությանը պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ կարող են տալ Ոստիկանության պետը և իրավասու տեղակալը:

25. Ծառայության բաժինների աշխատանքները ղեկավարում և կազմակերպում են բաժինների պետերը:

26. Բաժանմունքների աշխատանքները ղեկավարում են բաժանմունքների պետերը, որոնք հաշվետու են բաժինների պետերին:

27. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետը` «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

27.1. Պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ բերված վարչական բողոքների դեպքերում դրանք քննելու իրավասություն ունեցող վերադաս պաշտոնատար անձ է հանդիսանում Պարեկային ծառայության պետը կամ նրա կողմից լիազորված տեղակալը:

(27.1-ին կետը լրաց. 02.07.2021 թիվ 36-Լ հրաման)

28. Ծառայության պետը`

1) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով,

2) հաշվետու է Ոստիկանության պետին և իրավասու տեղակալին,

3) պատասխանատու է Ծառայության առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

4) իրականացնում է ծառայության նկատմամբ անմիջական հսկողություն,

5) իր իրավասության սահմաններում ընդունում է անհատական իրավական ակտեր, տալիս պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

6) սահմանում է տեղակալների կողմից համակարգվող առանձին գործառույթների և ենթակառուցվածքային ստորաբաժանումների շրջանակը,

7) իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Ծառայության աշխատակիցներին,

8) առաջարկություն է ներկայացնում ծառայողների հերթական և արտահերթ վերապատրաստումների վերաբերյալ,

9) օրենքով սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում Ոստիկանության պետին` Ծառայության աշխատակիցներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ,

10) սահմանված կարգով Ոստիկանության պետի քննարկմանն է ներկայացնում Ծառայության աշխատանքների կազմակերպմանը վերաբերող առաջարկներ, հրամանների և ցուցումների նախագծեր, մասնակցում է Ծառայությանը վերաբերող հարցերի քննարկմանը,

11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում Ծառայության աշխատակիցներին,

12) մասնակցում է Ծառայության քաղաքականության մշակմանը,

13) Ծառայության աշխատակիցներին տրամադրում է արձակուրդ և թույլատրում գործուղումները,

14) հաստատում է Ծառայության պլանները և մարտավարատակտիկական այլ փաստաթղթերը,

15) իր իրավասության սահմաններում ներկայացնում է Ծառայությունը պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,

16) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

29. Ծառայության պետի ժամանակավոր բացակայության դեպքում նրան Ոստիկանության պետի որոշմամբ փոխարինում է Ծառայության պետի տեղակալներից մեկը, իսկ նման որոշման բացակայության դեպքում` առավել բարձր կոչում ունեցող տեղակալը, իսկ միևնույն կոչումն ունենալու դեպքում` Ոստիկանությունում առավել երկար ստաժ ունեցողը:

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 21 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
20.07.2020
N 25-Լ
Հրաման