Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ ...

10.12.1994 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.01.1994  -ից մինչեւ   10.12.1994  -ը:
 

 

/չի գործում 10.12.94 թիվ 569 որոշման համաձայն/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 1994 թ. թիվ 19

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 519 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտաքին առևտրի կարգավորման, այդ բնագավառում հաշվառման և վերահսկողության կատարելագործման մասին» թիվ 519 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

ա) որոշման 2-րդ կետում «կանխավճարային» բառից հետո ավելացնել «(պայմանագրով նախատեսված արտահանվող խմբաքանակի արժեքի առնվազն 25 տոկոսը)» բառերը.

բ) որոշման թիվ 1 հավելվածի ցանկից հանել «Ցեմենտ 25.23. Բենտոնիտ 2508.10000, Բյուրեղապակյա արտադրանք, պոլիէթիլենային պարկեր 3923.21000, էլեկտրական ջեռուցիչներ 85.16, Պոմպեր 84. 13-84. 14, Ռելե 85.36, Զարթուցիչներ 91.0510000, Ավտոպահեստամասեր, ավտոդողեր 40. 11-40.13, Ծամոն 17.04, Գուլպա, կիսագուլպա, զուգագուլպա 61.15, Բնական կաշվից կոշիկ 64.05» բառերը և նշված ցանկը լրացնել «Սև մետաղի արտադրանք 72.00» ու «Սև մետաղի ջարդոն և թափոն» 72.04» բառերով.

գ) որոշման թիվ 2 հավելվածի ցանկից հանել «Բետոնիտ 2508. 10000, Տոմատի մածուկ 20.02, Գորգ 57» բառերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.1994
N 19
Որոշում