ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 2020 թվականի N 136-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
1) 19-րդ կետում և 23-րդ կետի երկրորդ պարբերությունում «առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 38-րդ կետով.
i
«38. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մրցութային հանձնաժողովների ստեղծման որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 10-րդ և 19-րդ կետերից տարբերվող կարգավորումներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 11
Երևան