ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 մայիսի 2020 թվականի N 07-Ն
2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով հաստատված կարգով:
Նախարար` Ա. Հարությունյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության
մշակույթի և սպորտի նախարարի
2020 թվականի մայիսի 18-ի
N 07-Ն հրամանի
ԿԱՐԳ
2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գերազանցության մեդալի հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված առանձնահատկությունները:
II. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ
2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը` ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի, դասվարի հիմնավորված առաջարկության և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:
3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:
4. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:
5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողներին տրվում է հավաստագիր, պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:
6. ՈՒսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի առաջին կիսամյակի արդյունքը և երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում սովորողի ստացած գնահատականները:
7. Երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում սովորողի որևէ առարկայից գնահատական չունենալու դեպքում տարեկան գնահատական է համարվում առաջին կիսամյակի արդյունքը:
8. Երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում սովորողի որևէ առարկայից մեկ գնահատական ունենալու դեպքում, սովորողի ցանկությամբ կարող է տարեկան գնահատական համարվել առաջին կիսամյակի արդյունքը:
9. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:
10. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, 4-րդ դասարանում տարեկան և գիտելիքների ստուգումից 9-10, 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 9-10, ավարտական, պետական ավարտական քննություններից 9-10 կամ 18-20 միավոր գնահատված սովորողները պարգևատրվում են Նախարարության գովասանագրով:
11. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը.
2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի օտարերկրյա պետությունում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը.
3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:
12. 2-12-րդ դասարաններում տարեկան կամ քննական որևէ առարկաներից (անկախ դրանց քանակից) 1-3 գնահատված լինելու դեպքում առարկան դասավանդող ուսուցիչը տվյալ սովորողի համար կազմում է անհատական ուսումնական պարապմունքների պլան և ժամանակացույց` բաց թողածը յուրացնելու և մինչև 2020 թվականի հունիսի 5-ը` 12-րդ դասարանցիների համար, և մինչև հունիսի 15-ը 2-11-րդ դասարանցիների համար հեռավար վերաքննության միջոցով սովորողին գնահատելու համար:
III. ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
13. 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում չի անցկացվում: Գիտելիքների ստուգման ենթակա` «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաների, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր) համար նախատեսված քննությունների գնահատականները նշանակվում են տարեկան գնահատականների հիման վրա:
14. 9-րդ դասարանում ավարտական քննություններ չեն անցկացվում: Հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր), Մաթեմատիկա (գրավոր), Գրականություն (բանավոր), Օտար լեզու (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, այլ լեզուներ` սովորողի ընտրությամբ, բանավոր), Բնագիտություն (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն առարկաներ` սովորողի ընտրությամբ, գրավոր), Հայոց պատմություն (բանավոր), Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում), ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների դեպքում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր) առարկաների քննական գնահատականները նշանակվում են սովորողի` տվյալ առարկաների տարեկան գնահատականների հիման վրա: Ավարտական փաստաթղթում նշված առարկաների միավորները քննությունների մասում համապատասխանեցվում են գնահատման 20 միավորանոց սանդղակին:
15. «Հայոց լեզու և հայ գրականություն» քննական առարկայի գնահատականը նշանակվում է «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականի հիման վրա, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննական գնահատականը` նշանակվում է «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների տարեկան միջինացված գնահատականի հիման վրա:
16. 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ հունիս ամսին չեն անցկացվում.
1) Հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր), Մաթեմատիկա (գրավոր), Հայոց պատմություն (գրավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների դեպքում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր) առարկաների քննական գնահատականները նշանակվում են դեկտեմբեր ամսին հանձնած քննությունների հիման վրա,
2) «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» քննական առարկաների գնահատականները նշանակվում են համապատասխանաբար` «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Երկրաչափություն» առարկաների տարեկան միջինացված գնահատականների հիման վրա:
3) Դեկտեմբեր ամսին քննություն հանձնած չլինելու դեպքում Հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր), Մաթեմատիկա (գրավոր), Հայոց պատմություն (գրավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների դեպքում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր) նշանակվում են սովորողի` տվյալ առարկաների տարեկան գնահատականների հիման վրա: Ավարտական փաստաթղթում նշված առարկաների միավորները քննությունների մասում համապատասխանեցվում են գնահատման 20 միավորանոց սանդղակին,
4) Դեկտեմբերի ամսին քննություն հանձնած սովորողների դեպքում քննական գնահատականները նշանակվում են դեկտեմբեր ամսին հանձնած քննությունների հիման վրա կամ սովորողի ցանկությամբ տարեկան գնահատականների հիման վրա համապատասխանեցվելով գնահատման 20 միավորանոց սանդղակին:
17. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Տվյալ դեպքում սովորողի ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:
18. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:
IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
19. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է մինչև 2020 թվականի մարտի 13-ը:
20. Առաջին կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները նշանակվում են ընթացիկ գնահատականների առկայության հիման վրա, դրանց բացակայության դեպքում` ուսուցիչների կողմից հեռավար թեմատիկ ստուգումների միջոցով ստացած գնահատականների հիման վրա:
21. ՈՒսումնական տարվա ընթացքում` մինչև 2020 թվականի մարտի 13-ը, 2-8-րդ, 10-11-րդ, ինչպես նաև 19 տարին չլրացած 9-րդ և 12-րդ դասարանների սովորողը 200 ժամից ավելի բացակայելու դեպքում չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:
V. ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
22. Մեդալի հավակնորդները քննություն հանձնում են մեկ առարկայից` «Մաթեմատիկա»` հունիսի 25-ին: Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը: