Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 հուլիսի 2020 թվականի N 48-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 37-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 37-Լ հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«15. Կոմիտեի նախագահին անմիջական հաշվետու են Կոմիտեի նախագահի տեղակալը, գլխավոր քարտուղարը, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարները, Կոմիտեի նախագահի օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»

2) Հավելվածի 23-րդ և 24-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«23. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Թռիչքային պիտանիության վարչություն

2) Ավիացիոն անվտանգության վարչություն.

3) Թռիչքային գործունեության վարչություն.

4) Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն.

5) Օդային փոխադրումների կարգավորման վարչություն.

6) Ներքին աուդիտի բաժին:

24. Կոմիտեի աջակցող մասնագիտական ստորաբաժանումներն են.

1) Իրավաբանական վարչություն.

2) Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն.

3) Անձնակազմի կառավարման բաժին.

4) Ընդհանուր բաժին.

5) Առաջին բաժին:»:

 

Ս. Պապիկյան

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
02.07.2020
N 48-Լ
Հրաման