Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

15 հոկտեմբերի 2021 թվականի N 64-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) Հավելվածի 72-րդ կետի «բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից» բառերը փոխարինել «բազմաբնակարան բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից, իսկ անհատական բնակելի տների դեպքում` հողամասի սահմանագծից» բառերով,

2) Հավելվածի 305-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«305. Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանները պետք է նախատեսել.

1) քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակելի թաղամասերում «փոքր»` մինչև 2 (ներառյալ) սպասարկման կետով` 2 մարդատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ,

2) քաղաքային և գյուղական բնակավայրերի ծայրամասերում (սահմանագծերում) տեղակայվող «միջին»` 3-ից 4 (ներառյալ) սպասարկման կետերով` 3-4 մարդատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ,

3) հանրապետական նշանակության ճանապարհների հետ քաղաքային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի հատման վայրերում տեղակայվող «խոշոր»` 5 և ավելի սպասարկման կետերով` առնվազն 5 (ընդհանուր թվով) մարդատար և բեռնատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ:

 

Աղյուսակ 33

 

._________________________________.

|Հ/Հ|Ավտոտեխսպասարկման |Հողամասի  |

|   |կետերի քանակը` ըստ|առավելա-  |

|   |«փոքր», «միջին» և |գույն     |

|   |«խոշոր» կայանների |մակերեսը` |

|   |                  |ըստ       |

|   |                  |ավտոմոբիլ-|

|   |                  |ների      |

|   |                  |քանակի    |

|___|__________________|__________|

|1. |Սպասարկման «փոքր» |0.015 հա  |

|   |կայան` մինչև  2   |(150 քմ` 2|

|   |(ներառյալ)        |ավտոմոբիլի|

|   |սպասարկման կետով  |հաշվարկով)|

|   |                  |այդ թվում`|

|   |                  |1 կետի    |

|   |                  |(1 ավտոմո-|

|   |                  |բիլի)     |

|   |                  |հաշվարկով |

|   |                  |առնվազն`  |

|   |                  |0.01 հա,  |

|   |                  |կամ 100 քմ|

|___|__________________|__________|

|2. |Սպասարկման «միջին»|առնվազն   |

|   |կայան` 3-4        |0.02հա կամ|

|   |(ներառյալ)        |200 քմ` 3 |

|   |սպասարկման կետերով|ավտոմոբիլի|

|   |                  |հաշվարկով |

|___|__________________|__________|

|3. |Սպասարկման «խոշոր»|առնվազն   |

|   |կայան` 5 և  ավելի |0.03հա կամ|

|   |սպասարկման կետերով|300 քմ` 5 |

|   |                  |ավտոմոբիլի|

|   |                  |հաշվարկով |

|   |                  |և  ավելի` |

|   |                  |ըստ 1-ին  |

|   |                  |և  2-րդ   |

|   |                  |կետերով   |

|   |                  |սահմանված |

|   |                  |մեթոդաբա- |

|   |                  |նության   |

._________________________________.

«:

 

2. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 305.1 կետով.

«305.1. Ավտոտեխսպասարկման կայանների համար հատկացվող հողամասերի չափերն անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 33-րդ աղյուսակում տրված ցուցանիշի համաձայն` որը հաշվարկված է ավտոտեխսպասարկման փոքր, միջին և խոշոր կայաններում սպասարկման կետերի հաշվառմամբ:»,

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
15.10.2021
N 64-Ն
Հրաման