ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2023 թվականի N 134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածը 16.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.7-16.8-րդ կետերով.
«16.7. 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի համար, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը` 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս: Այս դեպքում ազգային օպերատորի փոխարեն կենսաթոշակառուի համար վճարող կազմակերպությունը` բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով` սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով` առաջնահերթություն տալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշմամբ սահմանված գործընկեր բանկերին (համամասնությունը կիրառելով գործընկեր բանկերի, իսկ տվյալ բնակավայրում դրանց միջոցով կենսաթոշակ ստացող անձանց բացակայության դեպքում` մյուս բանկերի համար): Եթե ազգային օպերատորի միջոցով վճարվող կենսաթոշակի վճարումը 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ դադարեցված է, ապա 2023 թվականի փետրվարի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից) ստացված` կենսաթոշակառուի` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում կենսաթոշակառուի համար վճարող կազմակերպությունը` բանկն ընտրվում է սույն կետում նշված կարգով:
16.8. 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ընդգրկված` սույն կարգի 16.7-րդ կետում նշված կենսաթոշակառուի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը` հաշվի առնելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը նախորդ ամսվա ընթացքում ստորագրած (բանկ կամ ազգային օպերատոր ներկայացած կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ ազգային օպերատորի կողմից հաստատված) անձանց վերաբերող տվյալները):»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածը 26.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.6-րդ կետով.
«26.6. 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ ազգային օպերատորի միջոցով խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստացող անձի համար, օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի հաշվառմամբ, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը` 2023 թվականի փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս: Այս դեպքում ազգային օպերատորի փոխարեն անձի համար վճարող կազմակերպությունը` բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով` սույն կարգի 26.2-րդ և 26.3-րդ կետերով սահմանված կարգով` առաջնահերթություն տալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշմամբ սահմանված գործընկեր բանկերին (համամասնությունը կիրառելով գործընկեր բանկերի, իսկ տվյալ բնակավայրում դրանց միջոցով կենսաթոշակ ստացող անձանց բացակայության դեպքում` մյուս բանկերի համար):»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2023 թ. փետրվարի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 փետրվարի 2023 թվական: