Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2023 թվականի N 660-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին հավելվածում`

ա. 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«ա) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ` տրանսպորտային միջոցներ, որոնցով երթևեկում են Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետի թեկնածուն, Հանրապետության պաշտոնաթող նախագահը, պաշտոնաթող վարչապետը, Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների, կառավարությունների, օրենսդիր մարմինների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, նրանց ուղեկցող անձինք և հատուկ պետական պաշտպանության ենթակա այլ անձինք, ինչպես նաև ուղեկցման ընթացքում պետական պահպանության իրականացումն ապահովող անձինք.»,

i

բ. 9-րդ կետում «պետական պահպանության ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «պահպանության ծառայության պետի կամ նրան փոխարինող անձի հրամանով (հանձնարարությամբ)» բառերով,

գ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«28. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ընթացքում երթևեկության արագությունն ընտրվում է շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ` հաշվի առնելով ճանապարհային պայմաններն ու անվտանգության ապահովման հանգամանքները, և այն չպետք է գերազանցի` բնակավայրերում` 100 կմ/ժ-ը, բնակավայրերից դուրս` 120 կմ/ժ-ը` բացառությամբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի: Տեղանքի բարձր ռելիեֆի և ճանապարհային անբարենպաստ պայմանների ժամանակ երթևեկության արագությունը կարող է նվազեցվել շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ:»,

դ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«30. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլների և մոտոցիկլետների վարորդները պատասխանատու են երթևեկության անվտանգության, այդ թվում` սահմանված արագության պահպանման համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. մայիսի 4

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 մայիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2023
N 660-Ն
Որոշում