Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

08.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծում կամ արտահանում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) ԿՄ   - Փ - Ո Հ Վ
2. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր, պահեստավորում կամ տեղափոխում ԿՄ   -   - Ո Հ Վ».

 

i

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ կետերով.

 

«2.1. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում կամ պայթեցման աշխատանքների կատարում ԿՄ   -   - Ո Հ -
2.2. Հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծում կամ արտահանում ԿՄ   - Փ - Ո Հ Վ
2.3. Հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում), պահեստավորում կամ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը և տեղափոխմանը) ԿՄ   -   - Ո Հ Վ
2.4. Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) ԿՄ   -   - Ո Հ -»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. օգոստոսի 3
Երևան
ՀՕ-255-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 13.07.2023
N ՀՕ-255-Ն օրենք