Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 փետրվարի 2024 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածում`

i

1) 3.2-րդ կետից հանել «և վճարվում» բառերը.

i

2) 4.1-ին կետը «փախստականին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անձին, ում տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալներում,» բառերով.

i

3) 7-րդ կետի 5-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստը նշանակելու համար դիմել է խնամակալը)» բառերով.

i

4) 7.2-րդ կետի 1-ին պարբերությունը «լրանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «կամ մինչև երեխայի 70 օրականը լրանալը» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար խնամքի նպաստը նշանակվելու է խնամակալին)» բառերով.

i

5) 12-րդ և 39-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.02.2024
N 276-Ն
Որոշում