Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2024 թվականի N 193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Կարգի 1-ին կետում «կասեցման» բառից հետո լրացնել «, կասեցման վերացման» բառերը.

i

2) Կարգի 15.2-րդ կետից հանել «ուսումնասիրության չընդունվելուց կամ» բառերը.

i

3) Կարգի 19-րդ կետում «կարգի պահանջներին» բառերից հետո լրացնել «, և ամբողջական չլինելու, ձևակերպման անճշտություններ և սույն կարգի պահանջներին անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք» բառերը.

4) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը.

i

5) Կարգի 24-րդ կետում «Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն քննարկելու» բառերը փոխարինել «Հանձնաժողովն սկսում է հայտի քննարկման» բառերով.

i

6) Կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում «կարգի պահանջներին» բառերից հետո լրացնել «, կամ սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետում հայտատուն չի վերացրել հայտնաբերված անհամապատասխանությունները» բառերը.

7) Կարգի 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնային կարգավորման ենթակա լիցենզավորված գործունեություն իրականացնելու դեպքում Հանձնաժողով ներկայացված` կայանից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության չի ընդունել, մերժվել է, ենթակա է մերժման կամ տվյալ հայտը չի ներկայացվել:».

8) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով.

i

«32.1. Կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայի գործողության ժամկետ է հանդիսանում կառուցման և արտադրության ժամանակահատվածների գումարը, իսկ բացառապես սեփական կարիքների համար և փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման դեպքում` կառուցման ժամանակահատվածը:».

i

9) Կարգի 33.1-ին կետի 1-ին ենթակետում «արևային կայանի» բառերից հետո լրացնել «, մինչև 30 ՄՎտ տեղակայվող հզորությամբ` Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարված կամ բացառապես սեփական կարիքների արտադրության նպատակով կառուցվող արևային էլեկտրակայանի» բառերը, իսկ «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.

i

10) Կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-ին կետերից հանել «Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն» բառերը.

i

11) Կարգի 38-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ստացման հայտ ներկայացնելու դեպքերի» բառերով.

12) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով.

i

«42.1. 2024 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցման և արտադրության ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով լիցենզիայի) կամ բացառապես սեփական կարիքի համար միայն կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի) համար դիմած անձանց համապատասխան լիցենզիան տրամադրելիս այդ լիցենզիայի պայմաններում ամրագրվում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով սահմանված կարգով կայանից էլեկտրական էներգիայի` էլեկտրական ցանց առաքման դադարեցման կամ սահմանափակման, ինչպես նաև կայանը մշտապես հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու պայմաններ:».

13) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 43-րդ կետի 5-րդ ենթակետը.

i

14) Կարգի 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.

«4.1) սույն կարգի 42.1-ին կետում նշված լիցենզավորված անձինք նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք` կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ:».

i

15) Կարգի 43.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակության նոր նախադասությամբ` «Եթե օրենսդրությամբ առկա չէ կայանի նախագծային աշխատանքներ իրականացնելու պահանջ` ապա Հանձնաժողով է ներկայացվում իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ:».

i

16) Կարգում օգտագործվող «ջրօգտագործման թույլտվություն» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվության պատճեն» բառերով, իսկ «ջրօգտագործման թույլտվությունը» բառերը` «ջրօգտագործման թույլտվության պատճենը» բառերով.

17) Կարգի 75.1-ին կետից հանել «(ուսումնասիրության չընդունումը)» բառերը.

i

18) Կարգի 76-րդ և 80-րդ կետերում «ժամանակահատվածի)» բառերից առաջ լրացնել «կառուցման, վերակառուցման» բառերը.

i

19) Կարգի 83.1-ին կետում «դիմում է Հանձնաժողով`» բառերից հետո լրացնել «ներկայացնելով հաղորդման կամ բաշխման ցանցին միացման համապատասխան տեխնիկական պայմաններ,» բառերը.

20) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 89.1-ին կետով.

i

«89.1. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը Հանձնաժողովի կողմից սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, եթե այդ ժամկետում Հանձնաժողովը այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:».

i

21) Կարգի N 1 հավելվածի 7-րդ կետում «(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում` առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները)» բառերը փոխարինել «(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում` առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում միայն կառուցման կամ միայն արտադրության ժամանակահատվածները)» բառերով.

i

22) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում` նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիա ստանալու հայտով հայցվող ժամկետից ոչ պակաս:» նախադասությունները.

23) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ ենթակետերով.

«10) Օրենքով սահմանված` էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից,

11) Բացառապես սեփական կարիքների նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի դեպքում` տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ` միացման պայմանագրի պատճենը, հաշվառման քարտից կամ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի պրոֆիլից արտատպված տեղեկատվություն): Ընդ որում կառուցվող կայանի հայցվող հզորությունը չպետք է գերազանցի սպառման համակարգի առավելագույն հզորությունը:».

i

24) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) Օրենքով սահմանված` էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից:».

25) Կարգի N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի.

i

26) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ գլխով.

 

i

«ԳԼՈՒԽ 15. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

93. Սույն կարգի 42.1-ին կետի և 43-րդ կետի 4.1-ին ենթակետի գործողությունը չի տարածվում մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած այն անձանց վրա, որոնց հայտը էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն բավարարվել է, բացառությամբ նշված անձանց կողմից 2024 թվականի հուլիսի 1-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած անհրաժեշտ հողատարածքի փոփոխման (ընդլայնման) արդյունքում կայանի հզորության ավելացման կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու դեպքերի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է դրանից հետո Կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտերի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

19 հունիսի 2024 թ.

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի հունիսի 19-ի

N 193-Ն որոշման

 

Հավելված N 4

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման

կարգի

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Գործարար ծրագիրը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) Կառուցման նպատակը, կառուցվող օբյեկտի անունը, ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները, շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը.

2) Շուկայի ուսումնասիրություն, արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները.

3) Տեղեկություններ տեղադրվող հիմնական սարքավորումների վերաբերյալ (այդ թվում` մակնիշ, հզորություն), այդ սարքավորումների արտադրողների և դրանց արժեքների մասին, տեխնիկական և տնտեսական հիմնավորում.

4) Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը.

5) Կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը.

6) Կառուցման ժամանակացույցը` ըստ փուլերի (ներառյալ` կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները).

7) Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով.

8) Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները.

9) Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը.

10) Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշներ (այդ թվում` շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
19.06.2024
N 193-Ն
Որոշում