Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 սեպտեմբերի 2024 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) հրամանի վերնագրում ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը» բառերը փոխարինել »»Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները» բառերով,

i

2) հրամանի 1-ին կետում ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող» N 2-III-2.2.5-2011 սանիտարական կանոնները և նորմերը» բառերը փոխարինել »»Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները» բառերով,

i

3) հրամանի հավելվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. ««ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ»,

4) հրամանի հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (ստոմատոլոգիական կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ) (այսուհետ` ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություն) համար:»,

5) հրամանի հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սանիտարական կանոնները սահմանում են ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների տեղակայմանը, սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին (սարքավորումներին, կահավորմանը), միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների կանխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջներ:»,

6) հրամանի հավելվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«4. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների ռենտգեն կաբինետներին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 26-Ն հրամանով:»,

i

7) հրամանի հավելվածի 5-րդ կետում «հաստատությունները» բառը փոխարինել «կազմակերպությունները» բառով,

8) հրամանի հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«8. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումների:»,

i

9) հրամանի հավելվածի 1-ին գլուխը 8-րդ կետից հետո լրացնել նոր` 8.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«8.1. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող անձնակազմը (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման) պատվաստվում է վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:»,

i

10) հրամանի հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետում «ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի» բառերը փոխարինել «պացիենտի» բառով,

11) հրամանի հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«16. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում կիրառվում է միայն պատիճավորված ամալգամ, որը խառնում են թրթռիչներով: Գործընթացն իրականացվում է պլոմբանյութի կիրառման հրահանգին համապատասխան:»,

i

12) հրամանի հավելվածի 19-րդ կետի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում» բառերը փոխարինել «Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում» բառերով,

13) հրամանի հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«23. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի խտությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:»,

i

14) հրամանի հավելվածի 5-րդ գլխի վերնագրի «ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ» բառը փոխարինել «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ» բառով,

i

15) հրամանի հավելվածի 30-րդ և 33-րդ կետերի «լուսավորվածություն» բառը փոխարինել «լուսավորություն» բառով,

i

16) հրամանի հավելվածի 34-րդ կետի «լուսավորում» բառը փոխարինել «լուսավորություն» բառով,

i

17) հրամանի հավելվածի 35-րդ կետի և աղյուսակ 3-ի վերնագրի «արհեստական լուսավորվածության» բառերը փոխարինել «արհեստական լուսավորության» բառերով,

18) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 6-րդ գլուխը,

i

19) հրամանի հավելվածի 39-րդ կետի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում» բառերը փոխարինել «Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում» բառերով, իսկ «ախտահանման» բառից առաջ լրացնել «մաքրման,» բառը,

i

20) հրամանի հավելվածի 7-րդ գլուխը 39-րդ կետից հետո լրացնել նոր` 39.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«39.1. Բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման ռեժիմի գրանցման, նախամանրէազերծման մշակման որակի հսկողության, չոր օդով, գոլորշային, քիմիական մեթոդով մանրէազերծման վերաբերյալ գրանցումներն իրականացվում են համապատասխան գրանցամատյաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի:»,

i

21) հրամանի հավելվածի 44-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Պացիենտ» բառով համապատասխան հոլովաձևերով,

i

22) հրամանի հավելվածի 44-րդ և 47-րդ կետերում «այցելուից» բառը փոխարինել «պացիենտից» բառով,

23) հրամանի հավելվածի 45-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«45. Բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների:»,

i

24) հրամանի հավելվածի 50-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում օդի մանրէաբանական աղտոտվածության թույլատրելի մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանով:»,

25) հրամանի հավելվածի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«52. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 46-Ն հրամանով:»,

i

26) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 53-րդ, 54-րդ և 55-րդ կետերը,

i

27) հրամանի հավելվածի 57-րդ կետում «Մաշկային ծածկույթների» բառերը փոխարինել «Մաշկի» բառով, իսկ «700» թիվը փոխարինել «70օ» թվով»,

i

28) հրամանի հավելվածի 7-րդ գլուխը 58-րդ կետից հետո լրացնել նոր` 59-րդ և 60-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«59. Բուժանձնակազմը ապահովված է լինում բժշկական հագուստով, անհատական պաշտպանության միջոցներով և հիգիենիկ պարագաներով` հեղուկ օճառ, թղթե անձեռոցիկ:

60. Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աէրոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են միանվագ օգտագործման դիմակ, տեսողական օրգանները պաշտպանելու համար` հատուկ պաշտպանիչ ակնոց:»,

29) ուժը կորցրած ճանաչել հրամանի NN 2, 4, 5 և 6 հավելվածները:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    03.09.2024                             Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 սեպտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
03.09.2024
N 275-Ն
Հրաման