ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
21 մայիսի 2026 թվականի N 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 19-ի «Դիմածնոտային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը հաստատելու մասին» թիվ 99-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր` 157-179-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«157) Վերին կամ ստորին ծնոտների դեֆորմացիաների դեպքում օրթոգնատիկ վիրահատություններ.
158) Դիմածնոտային շրջանի ոսկրային պլաստիկա` կոմպրեսիոն-դիստրակցիոն սարքերի կիրառմամբ.
159) Ճակատա-ակնակապճային համալիրի ռեկոնստրուկցիա` արտաբերումով.
160) Գանգա-դիմային նորագոյացությունների հեռացում.
161) Պարանոցի լիմֆատիկ համակարգում չարորակ ուռուցքների մետաստազների հեռացում-լիմֆադենեկտոմիա /լիմֆոդիսեկցիա/.
162) Պարանոցի փափուկ հյուսվածքների գոյացությունների հեռացում.
163) Գանգա-դիմային գոյացությունների հեռացում` համակցված պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վիրահատություններով.
164) Շրթունքի ռեզեկցիա` համակցված պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վերականգնումով.
165) Վերին ծնոտի ռեզեկցիա.
166) Վերին ծնոտի ռեզեկցիա` պլաստիկ-ռեկոնսրուկտիվ կոմպոնենտով.
167) Ստորին ծնոտի ռեզեկցիա.
168) Ստորին ծնոտի ռեզեկցիա` պլաստիկ-ռեկոնսրուկտիվ կոմպոնենտով.
169) Բիսֆոսֆոնատային, դեղորայքային, տոքսիկ նյութերից առաջացած և հետճառագայթային ծնոտների օստեոնեկրոզների բուժում.
170) Գլխի փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում` վիդեոէնդոսկոպիկ տեխնոլոգիաների կիրառմամբ.
171) Գլոսէկտոմիա.
172) Գլոսէկտոմիա` պլաստիկ-ռեկոնսրուկտիվ կոմպոնենտով.
173) Անոթային գոյացության հեռացում.
174) Արտերիո-վենոզ մալֆորմացիաների հեռացում.
175) Նյարդերի հատում.
176) Նյարդերի կարում.
177) Նյարդերի նևրոլիզ և դեկոմպրեսիա.
178) Նյարդի աուտոտրանսպլանտացիա.
179) Քունքստործնոտային հոդի արտրոպլաստիկա.
2) հավելվածի 7-րդ կետի 154-րդ ենթակետից հանել «մտություններ» բառը և «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) հավելվածի 7-րդ կետի 155-րդ և 156-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
i
4) հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
5) հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր` 3-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«3) Բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:».
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող` Լ. Նանուշյան
21.05.2026
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2026 թվական: