ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
4 օգոստոսի 2025 թվականի N 86-Ն
«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 46-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
Հրամայում եմ`
1. Հաստատել` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 46-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
Պարտականությունները կատարող` Ա. Ջումայան
04.08.2025
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 4-ի
N 86-Ն հրամանի
«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
| ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից: Նորմատիվի 5-րդ գլխի պահանջները չեն տարածվում ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 6-րդ, 19-25-րդ, 29-33-րդ, 74-րդ, 79-87-րդ և 91-93-րդ ենթակետերով սահմանված տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վրա` այդ գործունեության տեսակների իրականացման մասով:
2. Նորմատիվը սահմանում է բժշկական կազմակերպություններում ձեռքերի հիգիենայի իրականացմանը ներկայացվող պահանջները, ձեռքերի հիգիենայի վերաբերյալ բժշկական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, բժշկական կազմակերպությունների կողմից ձեռքերի հիգիենայի իրականացման գործընթացի ինքնագնահատմանը և դիտարկմանը ներկայացվող պահանջները:
| ԳԼՈՒԽ 2. |
ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
3. Ձեռքերի լվացում` ձեռքերի սովորական լվացում օճառով և հոսող ջրով` գործողություն, որի արդյունքում աղտոտված ձեռքերը մաքրվում են և մեխանիկորեն հեռացվում են մաշկի մակերեսային շերտի և տրանզիտոր (ժամանակավոր) մանրէները:
4. Ձեռքերի մշակում ախտահանիչ միջոցով (այսուհետ` Միջոց)` գործողություն, որի արդյունքում ձեռքերի մաշկի վրա մանրէների քանակը հասնում է նվազագույնի և կասեցվում է դրանց ակտիվ աճը:
5. Ձեռքերի վիրաբուժական մշակում` գործողությունների համալիր, որի արդյունքում տրանզիտոր մանրէները հեռացվում կամ ոչնչանում են, ռեզիդենտ (մշտական) մանրէների քանակը հասնում է նվազագույնի:
| ԳԼՈՒԽ 3. |
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
6. Ձեռքերի հիգիենան իրականացվում է`
1) պացիենտի հետ անմիջական շփումից առաջ,
2) մաքուր կամ ասեպտիկ միջամտություններից առաջ,
3) կենսահեղուկների հետ շփումից հետո,
4) պացիենտի հետ անմիջական շփումից հետո,
5) պացիենտին շրջապատող միջավայրի, բժշկական սարքավորումների և առարկաների հետ շփումից հետո,
7. Ձեռքերի հիգիենան իրականացվում է նաև բժշկական ձեռնոց հագնելուց առաջ և հանելուց հետո, իսկ ձեռնոցները կիրառվում են` համաձայն Նորմատիվի Ձև 5-ով հաստատված Առողջապահության համաշխարհային կազմակերպության բուրգի:
8. Ձեռքերի հիգիենա լվացման կամ Միջոցով մշակման եղանակով իրականացվում է Նորմատիվի 6-րդ կետում սահմանված դեպքերում, իսկ վիրաբուժական միջամտությունների և մաշկի ու լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ կապված այլ միջամտությունների ժամանակ` ձեռքերի վիրաբուժական մշակման եղանակով:
9. Պացիենտների հետ անմիջական ֆիզիկական շփում ունեցող բուժաշխատողներին, ինչպես նաև ախտածին կենսաբանական ազդակների հետ առնչվող աշխատողներին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) եղունգները պետք է կարճ կտրված լինեն, եղունգները մատի թմբիկից բարձր չպետք է լինեն,
2) արգելվում են արհեստական եղունգները, եղունգների վրա լաքի առկայությունը,
3) արգելվում է ձեռքերին կրել զարդեր:
10. Ձեռքերի մշակումն իրականացվում է Միջոցներով, որոնք ունեն կից կիրառման հրահանգ (մեթոդական ուղեցույց)` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
| ԳԼՈՒԽ 4. |
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
11. Բժշկական կազմակերպությունում ապահովվում է բուժաշխատողների` աշխատանքի ընդունվելիս (մեկ ամսվա ընթացքում) և հետագայում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ ուսուցում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ, որը փաստվում է ուսուցանվող բուժաշխատողների ստորագրությամբ: Ուսուցումն իրականացվում է համաճարակաբանի կամ վարակի հսկողության պատասխանատուի (ձեռքերի հիգիենայի վերաբերյալ ուսուցանված լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում) կողմից կամ Կառավարության սահմանած կարգով:
12. Բժշկական կազմակերպություններում ձեռքերի լվացման համար ապահովվում են լվացարաններ մշտական հոսող սառը և տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կամ զգայական (սենսորային) կառավարմամբ ծորակներով:
13. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր լվացարանի մոտ, տեղադրվում է հեղուկ օճառ, մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկ կամ` մեկանգամյա օգտագործման համար նախատեսված 30.30 սմ չափի կտորե անձեռոցիկ: Օգտագործելուց հետո կտորե անձեռոցիկները հավաքվում են «Օգտագործված անձեռոցիկ» մակնշում ունեցող տարայում, որից հետո ուղարկվում են լվացման:
14. Բազմակի չափաբաժիններով օճառամանները դատարկվելուց հետո պետք է լվանալ, ախտահանել, չորացնել և հետո միայն լցնել նոր չափաբաժին հեղուկ օճառ:
15. Բժշկական կազմակերպությունում բոլոր այն վայրերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական օգնություն և սպասարկում, ձեռքերի ախտահանիչ Միջոցները պետք է լինեն հասանելի:
16. Բժշկական կազմակերպությունում բոլոր լվացարաններին կից, բացառությամբ հիվանդասենյակների սանհանգույցների, փակցվում է Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հրահանգը, բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում են վիրաբուժական և մաշկի ու լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ կապված այլ միջամտություններ` Նորմատիվի Ձև 3-ով սահմանված «Ձեռքերի վիրաբուժական մշակում» հրահանգը, իսկ բոլոր այն վայրերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական միջամտություն` Նորմատիվի Ձև 4-ով սահմանված հրահանգը:
| ԳԼՈՒԽ 5. |
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
17. Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացը բարելավելու համար, բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է ձեռքերի հիգիենայի գործընթացի պատասխանատու (այսուհետ` Պատասխանատու), որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրամանով սահմանված վարակի հսկողության հանձնաժողովի (այսուհետ` վարակի հսկողության հանձնաժողով) կազմում:
18. Պատասխանատուի գործառույթներն են`
1) բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների ձեռքերի հիգիենայի գործընթացի ինքնագնահատում` Նորմատիվի Աղյուսակ 1-ով հաստատված հարցաթերթի կիրառմամբ` տարեկան մեկ անգամ,
2) ձեռքերի հիգիենայի ինքնագնահատման արդյունքների հիման վրա տարեկան մեկ անգամ ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացի բարելավման պլանի կազմում` ներկայացնելով վարակի հսկողության հանձնաժողովին` ձեռքերի հիգիենայի բարելավմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով, ներառյալ նյութատեխնիկական ապահովվածությունը:
19. Բժշկական կազմակերպության բուժաշխատողների շրջանում ձեռքերի հիգիենայի մակարդակը գնահատվում է համաձայն Նորմատիվի Աղյուսակ 2-ի և Աղյուսակ 3-ի: Բաղադրիչների միավորների գումարին համապատասխան սահմանվում է 4 մակարդակ`
1) անհամապատասխան` բուժաշխատողները չեն անցել ուսուցում, գործնականում ձեռքերի հիգիենան չի պահպանվում,
2) հիմնական` բուժաշխատողներն անցել են ուսուցում, սակայն ձեռքերի հիգիենայի պահպանումն իրականացվում է մասնակի,
3) միջին` բուժաշխատողներն ուսուցանվում են շարունակաբար, ձեռքերի հիգիենան պահպանվում է, մշակվում են բարելավման կայուն և երկարաժամկետ ծրագրեր` կարգավիճակը պահպանելու և առաջընթացի նպատակով,
4) առաջադեմ` բուժաշխատողներն ուսուցանվում են շարունակաբար, ձեռքերի հիգիենան պահպանվում է` ապահովելով բժշկական կազմակերպությունում անվտանգ միջավայր:
20. Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի իրականացման գործընթացի ներդրման և գործադրման նպատակով, ղեկավարի հրամանով ստեղծվում է դիտարկման թիմ, որի կազմում ներգրավվում են յուրաքանչյուր ստորաբաժանումից մեկական ավագ կամ միջին բուժաշխատող: Դիտարկման թիմը`
1) Նորմատիվի Աղյուսակ 4-ով հաստատված գնահատման հարցաթերթի համաձայն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենիկ միջոցների` օճառի, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, Միջոցների առկայության գնահատում,
2) դիտարկման արդյունքների վերաբերյալ առնվազն ամիսը մեկ անգամ կազմակերպում է քննարկում, դիտարկման արդյունքները ներկայացվում են Պատասխանատուին` բարելավմանը ուղղված միջոցառումների մշակման, կազմակերպման և իրականացման նպատակով:
3) Մինչև 50 բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բոլոր բուժաշխատողների, իսկ 50-ից ավել բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բուժաշխատողների ընդհանուր թվի 20%-ի շրջանում, կիսամյակը մեկ անգամ իրականացնում է ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման դիտարկում` համաձայն Նորմատիվի Ձև 6-ով հաստատված «Ձեռքերի հիգիենայի դիտարկման գործիքի», իսկ հաշվարկն իրականացվում է` համաձայն Նորմատիվի Ձև 7-ով հաստատված «Ձեռքերի հիգիենայի դիտարկման հաշվարկ» ձևաթղթի:
Աղյուսակ 1
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
._____________________________________________________________________.
| 1. Համակարգի փոփոխություն |
|_____________________________________________________________________|
|Հարց |Պատասխան |Միավոր|
| |(նշվում է միայն մեկ պատասխան) |(բալ) |
|_____________________________|________________________________|______|
|1.1. Բժշկական |Ապահովված չէ: | 0 |
|կազմակերպությունն ապահովվա՞ծ | | |
|է ՀՀ առողջապահության նախարարի| | |
|հրամանով հաստատված կից | | |
|կիրառման հրահանգ (մեթոդական | | |
|ուղեցույց) ունեցող Միջոցով` | | |
|ձեռքերի ախտահանման համար | | |
|(նշել մեկ պատասխան): | | |
| |________________________________|______|
| |Ապահովված է, սակայն Միջոցը չունի| 5 |
| |ՀՀ առողջապահության նախարարի | |
| |հրամանով հաստատված կից կիրառման | |
| |հրահանգ (մեթոդական ուղեցույց): | |
| |________________________________|______|
| |Ոչ բոլոր բաժանմունքներն են | 10 |
| |ապահովված ՀՀ առողջապահության | |
| |նախարարի հրամանով հաստատված կից | |
| |կիրառման հրահանգ (մեթոդական | |
| |ուղեցույց) ունեցող Միջոցով կամ | |
| |կանոնավոր չեն մատակարարվում: | |
| |________________________________|______|
| |Միջոցը կիրառվում է ՀՀ | 30 |
| |առողջապահության նախարարի | |
| |հրամանով հաստատված կից կիրառման | |
| |հրահանգին (մեթոդական | |
| |ուղեցույցին) համապատասխան, բոլոր| |
| |բաժանմունքները շարունակաբար | |
| |ապահովվում են Միջոցով: | |
| |________________________________|______|
| |Միջոցը կիրառվում է ՀՀ | 50 |
| |առողջապահության նախարարի | |
| |հրամանով հաստատված կից կիրառման | |
| |հրահանգին (մեթոդական | |
| |ուղեցույցին) համապատասխան, բոլոր| |
| |բաժանմունքների պացիենտի խնամքի, | |
| |ախտորոշման, բուժման | |
| |յուրաքանչյուր վայրում | |
| |շարունակաբար ապահովվում են | |
| |Միջոցով: | |
|_____________________________|________________________________|______|
|1.2. Ինչպիսի՞ն է լվացարան/ |Ստացիոնար կազմակերպությունում` | 0 |
|մահճակալ հարաբերակցությունը |պակաս, քան 10 մահճակալին 1 | |
|հիվանդանոցային պայմաններում |լվացարան | |
|բժշկական օգնություն և | | |
|սպասարկում իրականացնող | | |
|կազմակերպություններում | | |
|(այսուհետ` ստացիոնար | | |
|կազմակերպություն): | | |
|Արտահիվանդանոցային | | |
|պայմաններում բժշկական | | |
|օգնություն և սպասարկում | | |
|իրականացնող | | |
|կազմակերպությունների | | |
|(այսուհետ` ամբուլատոր | | |
|կազմակերպություն) | | |
|յուրաքանչյուր խորհրդատվական, | | |
|զննության, միջամտությունների | | |
|սենքում առկա՞ է լվացարան: | | |
|(նշել մեկ պատասխան) | | |
| |________________________________|______|
| |Ստացիոնար կազմակերպությունում` | 5 |
| |առնվազն 1 լվացարան 10 | |
| |մահճակալին: | |
| |Ամբուլատոր կազմակերպությունում` | |
| |ոչ բոլոր խորհրդատվական, | |
| |զննության, միջամտությունների | |
| |սենքում է առկա լվացարան: | |
| |________________________________|______|
| |Ստացիոնար կազմակերպությունում` | 10 |
| |բաժանմունքներում առնվազն 1 | |
| |լվացարան 10 մահճակալին | |
| |հաշվարկով, իսկ յուրաքանչյուր | |
| |մեկուսարանում` առնվազն 1 | |
| |լվացարանի առկայություն | |
| |Ամբուլատոր կազմակերպությունում` | |
| |յուրաքանչյուր խորհրդատվական, | |
| |զննության, միջամտությունների | |
| |սենքում առկա է լվացարան: | |
|_____________________________|________________________________|______|
|1.1. Բժշկական |Ոչ | 0 |
|կազմակերպությունն ապահովվա՞ծ | | |
|է մշտական, խմելու ջրի որակի | | |
|հոսող ջրով: | | |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
|1.2. Յուրաքանչյուր լվացարան |Ոչ | 0 |
|ապահովվա՞ծ է օճառով: | | |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
|1.3. Բժշկական կազմակերպության|Ոչ | 0 |
|լվացարաններն ապահովվա՞ծ են | | |
|մեկանգամյա օգտագործման | | |
|անձեռոցիկով (թղթե կամ | | |
|գործվածքից անձեռոցիկ): | | |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
|1.4. Բժշկական |Ոչ | 0 |
|կազմակերպությունը մշակե՞լ է | | |
|արդյոք ձեռքերի հիգիենայի | | |
|պահպանման գործընթացի | | |
|բարելավման պլան` համաձայն | | |
|Նորմատիվի 25-րդ կետի (հարցին | | |
|պատասխան է տրվում, եթե նախորդ| | |
|1.1-1.6 հարցերի միավորների | | |
|հանրագումարը փոքր է 100-ից): | | |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
| |Ընդամենը` | /100 |
|_____________________________________________________________________|
| 2. Բուժանձնակազմի ուսուցում |
|_____________________________________________________________________|
|2.1. Ի՞նչ հաճախականությամբ են|Չեն ուսուցանվում: | 0 |
|բուժաշխատողներն ուսուցանվում | | |
|ձեռքերի հիգիենայի վերաբերյալ:| | |
|(նշել մեկ պատասխան) | | |
| |________________________________|______|
| |Մեկ անգամ (աշխատանքի | 10 |
| |ընդունվելիս): | |
| |________________________________|______|
| |Շարունակաբար ուսուցանվում են, | 20 |
| |բայց տարեկան առնվազն մեկ անգամ: | |
| |________________________________|______|
| |Աշխատանքի ընդունվելիս և | 30 |
| |հետագայում տարեկան առնվազն մեկ | |
| |անգամ: | |
|_____________________________|________________________________|______|
|2.2. Ձեռքերի հիգիենայի |Ոչ | 0 |
|հարցերով բուժաշխատողների | | |
|ուսուցման վերաբերյալ | | |
|կազմվու՞մ է արձանագրություն | | |
|և ստորագրվում ուսուցում | | |
|անցած անձնակազմի կողմից կամ | | |
|առկա՞ են ձեռքերի հիգիենայի | | |
|վերաբերյալ շարունակական | | |
|մասնագիտական զարգացման | | |
|դասընթացների մասնակցության | | |
|վկայականներ: | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|_____________________________|________________________________|______|
|2.3. Կազմակերպության |Ոչ | 0 |
|ստորաբաժանումներում առկա՞ է | | |
|Նորմատիվը հաստատող հրամանի | | |
|օրինակ (էլեկտրոնային կամ | | |
|թղթային): | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|_____________________________|________________________________|______|
|2.4. Ձեռքերի հիգիենայի |Ոչ | 0 |
|ուսուցման հմտություններ և | | |
|կարողություններ ունեցող | | |
|մասնագետ առկա՞ է | | |
|(համաճարակաբան կամ վարակի | | |
|հսկողության թեմայով | | |
|շարունակական մասնագիտական | | |
|զարգացման դասընթացի | | |
|մասնակցության վկայական | | |
|ունեցող մասնագետ): | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|_____________________________|________________________________|______|
|2.5. Ձեռքերի հիգիենայի |Ոչ | 0 |
|ուսուցման և ինքնագնահատման | | |
|համակարգ ներդրվա՞ծ է | | |
|հաստատությունում: | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|_____________________________|________________________________|______|
| |Ընդամենը` | /100 |
|_____________________________________________________________________|
| 3. Գնահատում և հետադարձ կապ |
|_____________________________________________________________________|
|3.1 Բժշկական |Ոչ | 0 |
|կազմակերպությունում ամիսն | | |
|առնվազն մեկ անգամ | | |
|իրականացվու՞մ է աուդիտ` | | |
|ձեռքերի հիգիենիկ միջոցների` | | |
|օճառի, մեկանգամյա օգտագործման| | |
|անձեռոցիկի և այլ միջոցների | | |
|առկայության վերաբերյալ: | | |
| |________________________________|______|
| |Այո | 5 |
|______________________________________________________________|______|
|3.2 Իրականացվու՞մ է բուժաշխատողների գիտելիքների մակարդակի | |
|գնահատում նվազագույնը տարեկան մեկ անգամ (օրինակ` ուսումնական | |
|դասընթացից հետո) հետևյալ թեմաներով` | |
|______________________________________________________________|______|
|1) Ձեռքերի հիգիենայի |Ոչ | 0 |
|իրականացման մեթոդներ: | | |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
|2) Ձեռքերի հիգիենայի |Ոչ | 0 |
|իրականացման տեխնիկա: | | |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|______________________________________________________________|______|
|3.3 Իրականացվու՞մ է ձեռքերի հիգիենայի պահպանման անուղղակի | |
|մշտադիտարկում` | |
|______________________________________________________________|______|
|1) Միջոցի սպառումը կանոնավոր |Ոչ | 0 |
|մշտադիտարկվու՞մ է (առնվազն | | |
|ամիսը մեկ անգամ): | | |
| |________________________________|______|
| |Այո | 5 |
|_____________________________|________________________________|______|
|2) Օճառի սպառումը կանոնավոր |Ոչ | 0 |
|մշտադիտարկվու՞մ է (առնվազն | | |
|ամիսը մեկ անգամ): | | |
| |________________________________|______|
| |Այո | 5 |
|_____________________________|________________________________|______|
|3) Միջոցի սպառումը կազմու՞մ է|Ոչ | 0 |
|առնվազն 20 լ` յուրաքանչյուր | | |
|1000 պացիենտ/օր կամ 6 լ` | | |
|1000 հաճախում/օր հաշվարկով: | | |
| |________________________________|______|
| |Այո | 5 |
|______________________________________________________________|______|
|3.4 Իրականացվու՞մ է ձեռքերի հիգիենայի պահպանման ուղղակի | |
|մշտադիտարկում` | |
|______________________________________________________________|______|
|1) Սույն Նորմատիվի Ձև 6-ով |երբեք | 0 |
|հաստատված հարցաթերթով ի՞նչ | | |
|հաճախականությամբ եք | | |
|իրականացնում ուղղակի | | |
|մշտադիտարկում: | | |
|Նշել մեկ պատասխան | | |
| |________________________________|______|
| |անկանոն | 5 |
| |________________________________|______|
| |Տարեկան մեկ անգամ | 15 |
|_____________________________|________________________________|______|
|2) Սույն Նորմատիվի Ձև 6-ով |մինչև 30% ներառյալ | 0 |
|հաստատված գործիքով գնահատման | | |
|և Ձև 7-ով հաստատված | | |
|հաշվարկի համաձայն` ի՞նչ | | |
|մակարդակի է ձեռքերի հիգիենայի| | |
|կանոնների պահպանումը ձեր | | |
|հաստատությունում: | | |
|Նշել մեկ պատասխան (միավորները| | |
|ներկայացված են սույն | | |
|Նորմատիվի աղյուսակ 4-ում): | | |
| |________________________________|______|
| |31 - 40% | 5 |
| |________________________________|______|
| |41 - 50% | 10 |
| |________________________________|______|
| |51 - 60% | 15 |
| |________________________________|______|
| |61 - 70% | 20 |
| |________________________________|______|
| |71 - 80% | 25 |
| |________________________________|______|
| |81% տոկոս կամ ավելի | 30 |
|______________________________________________________________|______|
|3.5 Հետադարձ կապ` | |
|______________________________________________________________|______|
|1) Ձեռքերի հիգիենայի |Ոչ | 0 |
|մշտադիտարկման յուրաքանչյուր | | |
|փուլում բուժաշխատողներին | | |
|ապահովվու՞մ է հետադարձ կապ: | | |
| |________________________________|______|
| |Այո | 5 |
|_____________________________________________________________________|
|2) Ապահովվու՞մ է ժամանակի ընթացքում կանոնավոր (առնվազն 6 ամիսը |
|մեկ) հետադարձ կապ` ձեռքերի հիգիենայի ցուցանիշներին վերաբերող |
|տվյալներով` |
|_____________________________________________________________________|
|1) բուժաշխատողներին |Ոչ | 0 |
| |________________________________|______|
| |Այո | 5 |
|_____________________________|________________________________|______|
|2) հաստատության |Ոչ | 0 |
|ղեկավարությանը | | |
| |________________________________|______|
| |Այո | 5 |
|_____________________________|________________________________|______|
| |Ընդամենը` | /100 |
|_____________________________________________________________________|
| 4. Հիշեցումներ աշխատավայրում |
|_____________________________________________________________________|
|1. Ցուցադրվու՞մ են հետևյալ պաստառները (կամ դրանց համարժեք, | |
|տեղայնացված պաստառները)` | |
|______________________________________________________________|______|
|1) Պաստառ, որտեղ պատկերված է |Չի ցուցադրվում: | 0 |
|ձեռքերի հիգիենայի 5 պահը: | | |
|(նշել մեկ պատասխան) | | |
| |________________________________|______|
| |Ցուցադրվում է որոշ | 15 |
| |բաժանմունքների բժշկական | |
| |միջամտությունների իրականացման | |
| |սենքերում: | |
| |________________________________|______|
| |Ցուցադրվում է բաժանմունքների | 20 |
| |բժշկական միջամտությունների | |
| |իրականացման սենքերի մեծ մասում: | |
| |________________________________|______|
| |Ցուցադրվում է բոլոր | 25 |
| |բաժանմունքների բժշկական | |
| |միջամտությունների իրականացման | |
| |սենքերում: | |
|_____________________________|________________________________|______|
|2) Պաստառ, որտեղ պատկերված է |Չի ցուցադրվում: | 0 |
|ձեռքերը ճիշտ լվանալու | | |
|տեխնիկան: | | |
|(նշել մեկ պատասխան) | | |
| |________________________________|______|
| |Ցուցադրվում է որոշ | 15 |
| |բաժանմունքների բժշկական | |
| |միջամտությունների իրականացման | |
| |սենքերում: | |
| |________________________________|______|
| |Ցուցադրվում է բաժանմունքների | 20 |
| |բժշկական միջամտությունների | |
| |իրականացման սենքերի մեծ մասում: | |
| |________________________________|______|
| |Ցուցադրվում է բոլոր | 25 |
| |բաժանմունքների բժշկական | |
| |միջամտությունների իրականացման | |
| |սենքերում: | |
|_____________________________|________________________________|______|
|4.2 Ձեռքերի հիգիենայի խթանում|Ոչ | 0 |
|իրականացվու՞մ է վերը նշվածից | | |
|զատ այլ պաստառներ ցուցադրելու| | |
|միջոցով: | | |
| |________________________________|______|
| |Այո | 15 |
|_____________________________|________________________________|______|
|4.3 Կազմակերպությունում կա՞ն |Ոչ | 0 |
|ձեռքերի հիգիենայի մասին | | |
|տեղեկատվական թերթիկներ: | | |
| |________________________________|______|
| |Այո | 15 |
|_____________________________|________________________________|______|
|4.4 Բժշկական |Ոչ | 0 |
|կազմակերպություններում այլ | | |
|հիշեցումներ (կպչուն պիտակներ)| | |
|կա՞ն: | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|_____________________________|________________________________|______|
| |Ընդամենը` | /100 |
|_____________________________________________________________________|
| 5. Անվտանգ միջավայր |
|_____________________________________________________________________|
|5.1 Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի ներդրման և | |
|գործադրման համար զբաղվող անհրաժեշտ դիտարկման թիմին վերաբերող | |
|հարցեր` | |
|______________________________________________________________|______|
|ա. Ստեղծվա՞ծ է այդպիսի |Ոչ | 0 |
|դիտարկման թիմ: | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|_____________________________|________________________________|______|
|բ. Դիտարկման թիմը կանոնավոր |Ոչ | 0 |
|հավաքվու՞մ է քննարկման | | |
|(առնվազն ամիսը մեկ անգամ): | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|_____________________________|________________________________|______|
|գ. Դիտարկման թիմը ժամանակ |Ոչ | 0 |
|տրամադրու՞մ է ձեռքերի | | |
|հիգիենայի խթանմանը (օրինակ` | | |
|նոր միջոցառումների | | |
|կազմակերպում): | | |
| |________________________________|______|
| |Այո | 20 |
|______________________________________________________________|______|
|5.2 Բժշկական կազմակերպության ղեկավարությունը ստանձնե՞լ է | |
|պարտավորություն` աջակցել ձեռքերի հիգիենայի բարելավմանը | |
|(օրինակ` գրավոր կամ բանավոր պարտավորություն` ձեռքերի հիգիենայի| |
|իրազեկման վերաբերյալ)` | |
|______________________________________________________________|______|
|ա. Հաստատության տնօրեն |Ոչ | 0 |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
|բ. Բուժական գծով տնօրեն |Ոչ | 0 |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
|գ. Գլխավոր բուժքույր |Ոչ | 0 |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________________________________________________|
|5.3 Ձեռքերի հիգիենայի խթանման գործում պացիենտների ներգրավման |
|վերաբերյալ հարցեր` |
|_____________________________________________________________________|
|Պացիենտները տեղեկացվա՞ծ են |Ոչ | 0 |
|ձեռքերի հիգիենայի | | |
|կարևորության մասին (օրինակ` | | |
|տեղեկատվական թերթիկի | | |
|միջոցով): | | |
| |________________________________|______|
| |Այո | 10 |
|_____________________________|________________________________|______|
| |Ընդամենը` | /100 |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2.
._____________________________________________________________________.
|Բաղադրիչ |Միավոր |
|________________________________________________|____________________|
|1. Համակարգի փոփոխություն | |
|________________________________________________|____________________|
|2. Բուժանձնակազմի ուսուցում | |
|________________________________________________|____________________|
|3. Զարգացում և հետադարձ կապ | |
|________________________________________________|____________________|
|4. Հիշեցումներ աշխատավայրում | |
|________________________________________________|____________________|
|5. Անվտանգ միջավայր | |
|________________________________________________|____________________|
|Ընդամենը` | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 3.
._____________________________________________________________________.
|Ձեռքերի հիգիենայի մակարդակ |Ընդհանուր միավոր |
|_______________________________________|_____________________________|
|անհամապատասխան | 0-125 |
|_______________________________________|_____________________________|
|հիմնական | 126-250 |
|_______________________________________|_____________________________|
|միջին | 251-375 |
|_______________________________________|_____________________________|
|առաջադեմ | 376-500 |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 4
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|Հարցեր |Բաժանմունք |
| |_________________________________________|
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ձեռքերի մշակման ախտահանիչ | | | | | | | |
|միջոցի սպառումը | | | | | | | |
|բաժանմունքում (լիտր/տարի): | | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Հիվանդասենյակի մուտքի մոտ | | | | | | | |
|տեղադրված դիսպենսերի | | | | | | | |
|առկայություն: | | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Բուժօգնության տրամադրման | | | | | | | |
|կետում ձեռքերի մշակման | | | | | | | |
|ախտահանիչ միջոցի | | | | | | | |
|առկայություն: | | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Յուրաքանչյուր լվացարանին | | | | | | | |
|կից հեղուկ օճառի | | | | | | | |
|առկայություն: | | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Յուրաքանչյուր լվացարանին | | | | | | | |
|կից մեկանգամյա | | | | | | | |
|անձեռոցիկների առկայություն:| | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ձեռքերի լվացում` միջազգային| | | | | | | |
|մոտեցումներին համապատասխան:| | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Անձնական հիգիենայի | | | | | | | |
|կանոնների պահպանում` մազեր,| | | | | | | |
|եղունգներ, արտահագուստ: | | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ձեռքերի մշակման ախտահանիչ | | | | | | | |
|միջոցների բավարար քանակի | | | | | | | |
|առկայություն նախատեսված | | | | | | | |
|տեղերում: | | | | | | | |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ձեռնոցների բավարար քանակի | | | | | | | |
|առկայություն: | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՁԵՌՔԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Ձև 1

ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Ձև 2

ՁԵՌՔԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Ձև 3

Ձև 4
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ 5 ՊԱՀԵՐԸ

Ձև 5

ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Ձև 6
.__________________________________________________________________________.
|Բաժանմունք |Ամսաթիվ |Դիտարկող |
|________________________|________________________|________________________|
|ավագ բուժաշխատող |միջին բուժաշխատող |կրտսեր բուժաշխատող |
|________________________|________________________|________________________|
|Պա- |Ձեռքերի |ձեռքերի |Պա- |Ձեռքերի |ձեռքերի |Պա- |Ձեռքերի |ձեռքերի |
|ցիեն|լվացման, |հիգիենայի|ցիեն|լվացման, |հիգիենայի|ցիեն|լվացման, |հիգիենայի|
|տին |ախտահանիչ|իրականաց-|տին |ախտահանիչ|իրականաց-|տին |ախտահանիչ|իրականաց-|
|բժշ-|միջոցով |ված միջո-|բժշ-|միջոցով |ված միջո-|բժշ-|միջոցով |ված միջո-|
|կա- |մշակման |ցառում |կա- |մշակման |ցառում |կա- |մշակման |ցառում |
|կան |դրվագ | |կան |դրվագ | |կան |դրվագ | |
|օգ- | | |օգ- | | |օգ- | | |
|նու-| | |նու-| | |նու-| | |
|թյան| | |թյան| | |թյան| | |
|և | | |և | | |և | | |
|սպա-| | |սպա-| | |սպա-| | |
|սարկ| | |սարկ| | |սարկ| | |
|ման | | |ման | | |ման | | |
|դեպք| | |դեպք| | |դեպք| | |
|____|_________|_________|____|_________|_________|____|_________|_________|
|1. |պացիենտի |[] լվաց |1. |պացիենտի |[] լվաց |1. |պացիենտի |[] լվաց |
| |հետ |կամ ախտա-| |հետ |կամ ախտա-| |հետ |կամ ախտա-|
| |շփումից |հանիչով | |շփումից |հանիչով | |շփումից |հանիչով |
| |առաջ |մշակեց | |առաջ |մշակեց | |առաջ |մշակեց |
| | |[] ձեռքե-| | |[] ձեռքե-| | |[] ձեռքե-|
| | |րի հիգիե-| | |րի հիգիե-| | |րի հիգիե-|
| | |նայի | | |նայի | | |նայի |
| | |միջոցա- | | |միջոցա- | | |միջոցա- |
| | |ռում | | |ռում | | |ռում |
| | |չիրակա- | | |չիրակա- | | |չիրակա- |
| | |նացրեց | | |նացրեց | | |նացրեց |
| |_________|_________| |_________|_________| |_________|_________|
| |ասեպտիկ |[] լվաց | |ասեպտիկ |[] լվաց | |ասեպտիկ |[] լվաց |
| |միջամտու-|կամ ախտա-| |միջամտու-|կամ ախտա-| |միջամտու-|կամ ախտա-|
| |թյունից |հանիչով | |թյունից |հանիչով | |թյունից |հանիչով |
| |առաջ |մշակեց | |առաջ |մշակեց | |առաջ |մշակեց |
| | |[] ձեռքե-| | |[] ձեռքե-| | |[] ձեռքե-|
| | |րի հիգիե-| | |րի հիգիե-| | |րի հիգիե-|
| | |նայի | | |նայի | | |նայի |
| | |միջոցա- | | |միջոցա- | | |միջոցա- |
| | |ռում | | |ռում | | |ռում |
| | |չիրակա- | | |չիրակա- | | |չիրակա- |
| | |նացրեց | | |նացրեց | | |նացրեց |
| |_________|_________| |_________|_________| |_________|_________|
| |կենսահե- |[] լվաց | |կենսահե- |[] լվաց | |կենսահե- |[] լվաց |
| |ղուկների |կամ ախտա-| |ղուկների |կամ ախտա-| |ղուկների |կամ ախտա-|
| |հետ |հանիչով | |հետ |հանիչով | |հետ |հանիչով |
| |շփումից |մշակեց | |շփումից |մշակեց | |շփումից |մշակեց |
| |հետո |[] ձեռքե-| |հետո |[] ձեռքե-| |հետո |[] ձեռքե-|
| | |րի հիգիե-| | |րի հիգիե-| | |րի հիգիե-|
| | |նայի | | |նայի | | |նայի |
| | |միջոցա- | | |միջոցա- | | |միջոցա- |
| | |ռում | | |ռում | | |ռում |
| | |չիրակա- | | |չիրակա- | | |չիրակա- |
| | |նացրեց | | |նացրեց | | |նացրեց |
| |_________|_________| |_________|_________| |_________|_________|
| |պացիենտի |[] լվաց | |պացիենտի |[] լվաց | |պացիենտի |[] լվաց |
| |հետ |կամ ախտա-| |հետ |կամ ախտա-| |հետ |կամ ախտա-|
| |շփումից |հանիչով | |շփումից |հանիչով | |շփումից |հանիչով |
| |հետո |մշակեց | |հետո |մշակեց | |հետո |մշակեց |
| | |[] ձեռքե-| | |[] ձեռքե-| | |[] ձեռքե-|
| | |րի հիգիե-| | |րի հիգիե-| | |րի հիգիե-|
| | |նայի | | |նայի | | |նայի |
| | |միջոցա- | | |միջոցա- | | |միջոցա- |
| | |ռում | | |ռում | | |ռում |
| | |չիրակա- | | |չիրակա- | | |չիրակա- |
| | |նացրեց | | |նացրեց | | |նացրեց |
| |_________|_________| |_________|_________| |_________|_________|
| |շրջակա |[] լվաց | |շրջակա |[] լվաց | |շրջակա |[] լվաց |
| |միջավայրի|կամ ախտա-| |միջավայրի|կամ ախտա-| |միջավայրի|կամ ախտա-|
| |բժշկական |հանիչով | |բժշկական |հանիչով | |բժշկական |հանիչով |
| |սարքավո- |մշակեց | |սարքավո- |մշակեց | |սարքավո- |մշակեց |
| |րումների |[] ձեռքե-| |րումների |[] ձեռքե-| |րումների |[] ձեռքե-|
| |և առար- |րի հիգիե-| |և առար- |րի հիգիե-| |և առար- |րի հիգիե-|
| |կաների |նայի | |կաների |նայի | |կաների |նայի |
| |հետ |միջոցա- | |հետ |միջոցա- | |հետ |միջոցա- |
| |շփումից |ռում | |շփումից |ռում | |շփումից |ռում |
| |հետո |չիրակա- | |հետո |չիրակա- | |հետո |չիրակա- |
| | |նացրեց | | |նացրեց | | |նացրեց |
.__________________________________________________________________________.
Ձև 7
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՐԿ
._____________________________________________________________________.
|Բժշկական |Անվանումը` |
|կազմակերպու- | |
|թյուն | |
|_______________|_____________________________________________________|
|Բաժանմունք |Անվանումը` |
|_______________|_____________________________________________________|
|Դիտարկող անձ |անուն, ազգանուն` |
|_______________|_____________________________________________________|
|Բուժաշխատող |ավագ | |միջին | |կրտսեր | |
|_______________|________|________|________|________|________|________|
|հ/հ |Պացիենտի|Պացիենտի|Պացիենտի|Պացիենտի|Պացիենտի|Պացիենտի|
| |բժշկական|բժշկական|բժշկական|բժշկական|բժշկական|բժշկական|
| |օգնու- |օգնու- |օգնու- |օգնու- |օգնու- |օգնու- |
| |թյան և |թյան և |թյան և |թյան և |թյան և |թյան և |
| |սպասարկ-|սպասարկ-|սպասարկ-|սպասարկ-|սպասարկ-|սպասարկ-|
| |ման մեկ |ման մեկ |ման մեկ |ման մեկ |ման մեկ |ման մեկ |
| |դեպքի |դեպքի |դեպքի |դեպքի |դեպքի |դեպքի |
| |ժամանակ |ժամանակ |ժամանակ |ժամանակ |ժամանակ |ժամանակ |
| |ցուցված |իրակա- |ցուցված |իրակա- |ցուցված |իրակա- |
| |միջոցա- |նացված |միջոցա- |նացված |միջոցա- |նացված |
| |ռումների|միջոցա- |ռումների|միջոցա- |ռումների|միջոցա- |
| |քանակ |ռումների|քանակ |ռումների|քանակ |ռումների|
| | |քանակ | |քանակ | |քանակ |
|_______________|________|________|________|________|________|________|
| 1 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 2 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 3 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 4 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 5 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 6 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 7 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 8 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 9 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
| 10 | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
|Ընդամենը` | | | | | | |
|_______________|________|________|________|________|________|________|
|Կատարում | | | | | | |
._____________________________________________________________________.
1. Ծանոթություն` ձեռքերի հիգիենայի կատարումը %-ով հաշվելու համար իրականացված միջոցառումների թիվը անհրաժեշտ է բաժանել ցուցված միջոցառումների թվի վրա և բազմապատկել 100%-ով:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2025 թվական: