Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈ ...

 

 

041.0426.110605

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2005 թվականի N 426-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված`

i

ա) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

բ) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը և նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների:

Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է համապատասխան հասարակական կազմակերպությունների խմբի առաջարկությամբ»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թվականի հունիսի 11-ի

N 246-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Մարգարյան         - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

    Վ. Խաչատրյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար (խորհրդի

                           նախագահի տեղակալ)

    Ա. Վարդանյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

    Գ. Մխեյան            - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և

                           բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի

                           նախագահ (համաձայնությամբ)

    Ա. Մկրտչյան          - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,

                           մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական

                           հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

    Յու. Շուքուրյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                           փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)

    Ա. Ղազարյան          - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                           (գործատուների) միության նախագահ

                           (համաձայնությամբ)

    Մ. Հարությունյան     - Հայաստանի արհեստակցական միությունների

                           կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

    Ռ. ՊԵտրոսյան         - Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների

                           միության վարչության անդամ (համաձայնությամբ)

    Վ. Սողոմոնյան        - Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների

                           խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության

                           նախագահ (համաձայնությամբ)

    Լ. Ներսիսյան         - Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի

                           հասարակական կազմակերպությունների խմբի

                           ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների

                           ծնողների միություն» հասարակական կազմակերպության

                           նախագահ (համաձայնությամբ)

    Մ. Ղազարյան          - Մարդու իրավունքների հարցերի հասարակական

                           կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ,

                           Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի

                           փոխնախագահ (համաձայնությամբ)

    Հ. Ջավադյան          - Փոքր և  միջին գործարարության հարցերի

                           հասարակական կազմակերպությունների խմբի

                           ներկայացուցիչ, Կիրառական հետազոտությունների և

                           ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

    Կ. Դանիելյան         - Բնապահպանական հարցերի հասարակական

                           կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ,

                           «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»

                           հասարակական կազմակերպության նախագահ

                           (համաձայնությամբ)

Հայր Թորգոմ

    աբեղա Տոնիկյան       - Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ

                           (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2005
N 426-Ն
Որոշում