041.0513.090705
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 հուլիսի 2005 թվականի N 513-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 640-Ա ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 710-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «2005 թվականին նշվելիք հոբելյանների մասին» N 640-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել «Անդրանիկ Իոսիֆյան - 100» տողով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «1-11» թվերը փոխարինել «1-12» թվերով.
i
բ) որոշումը լրացնել նոր` N 12 հավելվածով.
 
i
«Հավելված N 12
ՀՀ վարչապետի
2004 թվականի նոյեմբերի 1-ի
N 710-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ԱՆԴՐԱՆԻԿ ԻՈՍԻՖՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Ֆ. Սարգսյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
                         (հանձնաժողովի նախագահ)
     Ս. Երիցյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարար
     Կ. Ճշմարիտյան     - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարար
     Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին 
                         տեղակալ
     Է. Ղազարյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Յու. Շուքուրյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
     Ռ. Մարտիրոսյան    - Երևանի  պետական համալսարանի ռեկտոր
     Յու. Սարգսյան     - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 
                         ռեկտոր
     Գ. Դեմիրճյան      - «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն
     Զ. Բալայան        - գրող, հրապարակախոս
     Ն. Առաքելյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության 
                         գիտակազմակերպական վարչության գիտական քարտուղար 
                         (հանձնաժողովի քարտուղար)»:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ