010.0172.130805
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (19 հունիսի 2004 թվականի, ՀՕ-85, այսուհետ` օրենք) ուժը կորցրած ճանաչել 1-ին հոդվածի նախավերջին պարբերությունը, 17-րդ և 18-րդ հոդվածները:
i
ՀՈԴՎԱԾ 2. Հանել «Գլուխ 5. Փրկարարական ծառայությունը լիազոր մարմնի կազմում» վերնագիրը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի «սույն օրենքի 18-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից:
13 օգոստոսի 2005 թվականի
ՀՕ-172-Ն