Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 601-Ա ...

 

 

040.0178.280214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2014 թվականի N 178-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու, շինարարություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1540-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 601-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետում`

i

ա. «5-րդ հարկ» բառերից հետո լրացնել «և բարձր տանիքով ձեղնահարկ» բառերով,

բ. «25000000» թիվը փոխարինել «7500000» թվով, իսկ «15000000» թիվը` «7500000» թվով.

2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում`

i

ա. «830015454» թիվը փոխարինել «855015454» թվով,

բ. «5-րդ հարկի» բառերից հետո լրացնել «և բարձր տանիքով ձեղնահարկի» բառերով.

3) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գույքի կառուցման աշխատանքների ավարտից հետո գույքի` 1560.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ և 4-րդ հարկերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին` ներառյալ հանրային պաշտպանի գրասենյակի տեղակայման համար, իսկ 3-րդ հարկը` 775.45 քառ. մետր ընդհանուր մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցին` իր կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.2014
N 178-Ա
Որոշում