040.1137.231014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1137-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 90-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Բնակարանի կարիք ունեցող են համարվում այն փախստականները, որոնք ներկայացրել են հաշվառման վերցվելու մասին դիմում, բնակարանային պայմանների մասին համապատասխան տեղեկանք և բնակվում են`
ա) վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնական շինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլ ոչ հիմնական շինություններում,
բ) հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկների վարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում (այսուհետ` ժամանակավոր կացարան).
գ) ազգականների մոտ,
դ) ինքնակամ զբաղեցրած բնակարաններում,
ե) վարձով, իսկ պետական բնակարանային ֆոնդում` ենթավարձակալությամբ:».
2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«25. Սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված ցուցակներում չընդգրկված փախստականները հերթագրվում են ընդհանուր ցուցակում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն ներգաղթելու տարեթիվը, ընտանիքի անդամների թիվը` ըստ սույն կարգի 7-րդ կետում նշված հերթականության:».
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի մասին» N 776 որոշման 1-ին կետը «ժամանակավոր կացարաններին» բառերից հետո լրացնել «(հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան)» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշման նախաբանը և կարգի 1-ին կետը «ժամանակավոր կացարաններին» բառերից հետո լրացնել «(հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան)» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով ու կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 1-ին կետում «ժամանակավոր կացարանով» բառերը փոխարինել «ժամանակավոր կացարանով` հանրակացարանային բնակելի տարածքով,» բառերով.
i
2) կարգի 1-ին կետում «ժամանակավոր կացարանով» բառերը փոխարինել «ժամանակավոր կացարանով` հանրակացարանային բնակելի տարածքով (այսուհետ` ժամանակավոր կացարան),» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ