040.0148.230216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 փետրվարի 2016 թվականի N 148-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սույն հավելվածով սահմանվում են ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող` համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը:».
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը.
i
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
i
«8. Ընդ որում, հայտարարագրի ձևաթղթի վրա` դիմերեսի` հայտարարագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ իրազեկման դաշտում, 2-րդ կետով սահմանված հատուցման առավելագույն չափերն օրենքի համաձայն սահմանվում են բյուրոյի կանոններով և դրանք հրապարակվում են բյուրոյի պաշտոնական կայքում:».
4) NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ
 
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է 2016 թվականի մարտի 2-ին,
այս իսկ պատճառով այն չէր կարող ուժի մեջ մտնել
հրապարակումից առաջ: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ
ոչ շուտ քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը`
2016 թվականի մարտի 3-ին:
--------------------------------------------------------------
 
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի փետրվարի 18-ի
N 148-Ն որոշման
 
«Ձև N 1
 
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սույն հայտարարագիրը կարող է լրացվել միայն, եթե միմյանց են բախվել 2
ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որի արդյունքում առաջացել է միայն ՏՄ վնաս:
._____________________________________________________________________.
|Տեղեկացված ենք, որ սույն հայտարարագիրը ստորագրելով`                  |
|_____________________________________________________________________|
|1) մեղավորության մասով հետագա բողոքարկման հնարավորություն չունենք,   |
|_____________________________________________________________________|
|2) ա. առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված    |
|հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն   |
|չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել                 |
|________ (____________________) դրամը:                               |
|_____________________________________________________________________|
|2) բ. ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ լրացված         |
|համաձայնեցված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա  |
|առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել    |
|________ (____________________) դրամը:                               |
|                                                                     |
|_____________________________________________________________________|
|      ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՎԱՅՐԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ        |
|_____________________________________________________________________|
|Մարզի         |                   |Քաղաքի/գյուղի|                    |
|անվանումը     |                   |անվանումը    |                    |
|______________|                   |_____________|____________________|
|Փողոցի (մոտակա|                   |Պատահարի     |                    |
|կողմնորոշիչի) |                   |ամսաթիվը     |____________________|
|անվանումը     |                   |             |Օրը|Ամիսը|Տարին|Ժամը|
|_____________________________________________________________________|
|  ՊԱՏԱՀԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՈՐՈՇ  |
|                              ՏՎՅԱԼՆԵՐ                               |
|_____________________________________________________________________|
|ՊԱՏԱՀԱՐՈՒՄ            |                  | ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ        |
|ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ       |                  |                           |
|ԸՆԴՈՒՆԱԾ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ |                  |                           |
|______________________|__________________|___________________________|
|                      |   ՏՄ հաշվառման   |                           |
|                      |    համարանիշը    |                           |
|______________________|__________________|___________________________|
|                      |   ՏՄ հաշվառման   |                           |
|                      |     վկայագրի     |                           |
|                      |      համարը      |                           |
|______________________|__________________|___________________________|
|                      |   ՏՄ վարորդի     |                           |
|                      | անունը, ազգանունը|                           |
|______________________|__________________|___________________________|
|                      |    Վարորդական    |                           |
|                      | վկայականի սերիան |                           |
|                      |     և  համարը    |                           |
|______________________|__________________|___________________________|
|                      |    ՏՄ վարորդի    |                           |
|                      |  հեռախոսահամարը  |                           |
|______________________|__________________|___________________________|
|                      |   Գործող ԱՊՊԱ    |                           |
|                      |   պայմանագրով    |                           |
|                      |  ապահովագրական   |                           |
|                      |   ընկերության    |                           |
|                      |    անվանումը     |                           |
|_____________________________________________________________________|
|        ՏՄ ՎՆԱՍՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ («X» նշում կատարելու միջոցով)  |
|_____________________________________________________________________|
| ՄԵՂԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |  ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ    |
._____________________________________________________________________.
Հայտարարագրի լրացման հրահանգը նկարագրված է դարձերեսին
 
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
 
Ձև N 2
 
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
 
1. Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից վարորդների կողմից միաժամանակ` պատահարի վայրում:
2. Հայտարարագիրը լրացվում է գրիչով, ընթեռնելի ձեռագրով:
3. Հայտարարագրի բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:
4. «Պատահարում մեղավորությունն ընդունած վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են մեղավոր վարորդի և նրա ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, «անմեղ վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են անմեղ վարորդի և նրա կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի տվյալները:
5. Հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում դրանում իրականացնել որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում:
6. Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է անմեղ վարորդին:
7. Այլ նշումների համար կարելի է օգտագործել ստորև բաց մասը կամ դրանք համատեղ շարադրել և ստորագրել առանձին թղթի վրա:
 
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍ (լրացվում է ըստ ցանկության)
._____________________________________________________________________.
|                                                                     |
|                                                                     |
|                                                                     |
|                                                                     |
|                                                                     |
._____________________________________________________________________.
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Մեղավոր վարորդի պատճառած վնասի համար ապահովագրական հատուցման վճարումը հանգեցնում է ԱՊՊԱ ոլորտում մալուսի կիրառմանը` ավելացնելով հետագայում կնքվելիք ԱՊՊԱ պայմանագրերի վճարը:
Վթարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցի վնասները, այդ թվում` թաքնված, ուսումնասիրվում և գնահատվում են ԱՊՊԱ ոլորտի փորձագետի կողմից` ավտոտրանսպորտային միջոցը հետազոտելիս:
Ապահովագրական հատուցման կամ փորձաքննության փուլում առաջացած խնդիրների դեպքում կարող եք դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո` +374-10-58-00-32 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային հասցեով:»: