102.0602.011217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 12 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10217464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 դեկտեմբերի 2017 թվականի N 602-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 251-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից դուրսգրման ենթակա սննդամթերքի ցանկի և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՔՀ-60-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 251-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր չեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից` կազմելով համապատասխան ցուցակ (ձև 3): Դատապարտյալը կամ կալանավորված անձը օրվա ճաշացանկից հրաժարվելու դեպքում իր ցանկությամբ ստանում է իրեն հասանելիք հացի օրական չափաբաժինը: Եթե օրվա ճաշացանկից հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը չի ցանկանում ճաշացանկից հրաժարվելու փաստը հավաստել ստորագրությամբ, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 3-ի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման բաժնի պետին:»:
2. Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ձև 3
ՑՈՒՑԱԿ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ (ԿԱՄ) ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՕԳՏՎԵԼՈՒ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱ ՃԱՇԱՑԱՆԿԻՑ
._____________________________________________________________________.
|հ/հ|Անուն, |Ամսաթիվ |Նշումներ |Կալանավորված |Կալանավորված |
| |ազգանուն | |(հացի օրական|անձի կամ |անձի կամ |
| | | |չափաբաժինը |դատապարտյալի |դատապարտյալի |
| | | |ստանալու |ստորագրություն|կողմից ստորագրել|
| | | |կամ դրանից | |չցանկանալու |
| | | |հրաժարվելու | |վերաբերյալ ՔԿ |
| | | |վերաբերյալ) | |ծառայողների |
| | | | | |ստորագրություն |
|___|_________|__________|____________|______________|________________|
| | | | | |________________|
|___|_________|__________|____________|______________|________________|
| | | | | |________________|
|___|_________|__________|____________|______________|________________|
| | | | | |________________|
|___|_________|__________|____________|______________|________________|
| | | | | |________________|
|___|_________|__________|____________|______________|________________|
| | | | | |________________|
._____________________________________________________________________.
Կազմեց` _________________ ____________________________________
ստորագրություն անուն, ազգանուն, պաշտոն
«__» ________________ 20 թ.»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: