100.0008.260318
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 03 2018 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10018094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 մարտի 2018 թվականի N 08-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 18-ի «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը հաստատելու մասին» N 45-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) հրամանի հավելվածով հաստատված «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշչի» (այսուհետ` Չափորոշիչ) 4-րդ կետից հանել «այդ թվում` պալիատիվ բուժօգնության շրջանակներում նշանակված դեղերը» բառերը,
i
2) Չափորոշիչը լրացնել նոր 4.1 կետով հետևյալ բովանդակությամբ. «4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման հավելված 1-ով հաստատված` անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում ընդգրկված անձանց պալիատիվ բուժօգնության շրջանակներում դեղերը տրամադրվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով»,
i
3) Չափորոշչի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «8. Պալիատիվ բուժօգնության տրամադրման պահից սկսած լիովին դադարեցվում է մինչ այդ պացիենտին տվյալ հիվանդության կապակցությամբ ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման այլ տեսակների շրջանակներում ծառայությունների իրականացումը, կատարվում է պալիատիվ բժշկական օգնության անցնելու վերաբերյալ գրանցում պացիենտի բժշկական փաստաթղթերում և պացիենտը հսկվում է պալիատիվ բուժօգնության մասնագետի կողմից»,
i
4) Չափորոշիչը լրացնել նոր 24.1 կետով հետևյալ բովանդակությամբ. «24.1. Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող պալիատիվ բուժօգնությանը նախորդում է ստացիոնար պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը, ապա հիվանդանոցային բժշկական հաստատության կողմից պացիենտին տրամադրվող էպիկրիզում նշում է կատարվում պալիատիվ բուժօգնության ցուցման վերաբերյալ, որն էլ պացիենտը ներկայացնում է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն իրականացնող բժշկական հաստատություն»: