040.1725.121102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«12» նոյեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1725-Ն
 
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցներ պետական հիմնարկները (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական առարկան ու նպատակը ֆիզկուլտուրային-առողջարարական գործունեության և արտադպրոցական ֆիզիկական դաստիարակության իրականացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
3. Մինչև պետական հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:
4. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1725-Ն որոշման
 
ՑԱՆԿ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|NN  |Պետական հիմնարկի անվանումը        |Պետական ոչ առևտրային         |
|ը/կ |                                  |կազմակերպության անվանումը    |
|____|__________________________________|_____________________________|
| 1. |Հայաստանի հրաձգության հանրապետական|Երևանի  հրաձգության          |
|    |մարզադպրոց                        |մանկապատանեկան մարզադպրոց    |
| 2. |Ծանրամարտի հանրապետական           |Երևանի  ծանրամարտի           |
|    |մանկապատանեկան մարզադպրոց         |մանկապատանեկան մարզադպրոց    |
| 3. |Ծաղկաձորի հանրապետական            |Ծաղկաձորի Լևիկ               |
|    |մանկապատանեկան լեռնադահուկային    |Հարությունյան անվան          |
|    |դպրոց                             |մանկապատանեկան մարզադպրոց    |
| 4. |Հանրապետական ջրային ձևերի  Սևանի  |Սևանի  ջրային մարզաձևերի     |
|    |մարզադպրոց                        |մանկապատանեկան մարզադպրոց    |
| 5. |Սպիտակի մանկապատանեական համալիր   |Մարալիկի մանկապատանեկան      |
|    |մարզադպրոց                        |մարզադպրոց                   |
| 6. |Գյումրու հանրապետական             |Գյումրու մանկապատանեկան      |
|    |մանկապատանեկան համալիր մարզադպրոց |համալիր-մարզադպրոց           |
| 7. |Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի    |Գյումրու ձմեռային մարզաձևերի |
|    |անվան ձմեռային մարզաձևերի         |մանկապատանեկան մարզադպրոց    |
|    |հանրապետական մանկապատանեկան       |                             |
|    |մարզադպրոց                        |                             |
| 8. |Գյումրու հանրապետական սուսերամարտի|Գյումրու սուսերամարտի        |
|    |մանկապատանեկան մարզադպրոց         |մանկապատանեկան մարզադպրոց    |
| 9. |Արմավիրի մենապայքարային           |Արմավիրի մենապայքարային      |
|    |մարզաձևերի  մանկապատանեկան        |մարզաձևերի  մանկապատանեկան   |
|    |մարզադպրոց                        |մարզադպրոց                   |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 29.01.16 թիվ 68-Ն, 10.11.16 թիվ 1151-Ն, 23.08.18 թիվ 941-Ն որոշումներ)