Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ...

 

16.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հուլիսի 30-ին

 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձևով տրվում է`

1) մրցույթի արդյունքներով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին,

2) օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով` ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «ուսման վարձը փոխհատուցելու» բառերից հետո լրացնել «(լրիվ կամ մասնակի (զեղչ))» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածում Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ըստ առաջադիմության պահանջը չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) ստացած ուսանողների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. օգոստոսի 5
Երևան
ՀՕ-318-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 30.07.2021
N ՀՕ-318-Ն օրենք