21.03.2022 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին
 
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններում:
Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
 
   i 
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
 
  i 
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետից հանել «չարորակ» բառը:
 
 i 
Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասը «ծառայություններ» բառից հետո լրացնել «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում» բառերով:
 
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
 
| Հանրապետության Նախագահիլիազորությունները կատարող
 | Ա. Սիմոնյան | 
| 2022 թ. մարտի 11
 Երևան
 ՀՕ-45-Ն
 |  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2022 թվական: