Սեղմել Esc փակելու համար:
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2022 թվականի թիվ 55-Ն

 

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-125», «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ» ՈՍԿԵ ԵՎ

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ», «ՕԳԱՆԵՍՈՆ (Og)», «ԴԱՎԻԹ ԲԵԿ»,

«ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ դնել «Եղիշե Չարենց-125», «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե հուշադրամները և «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ», «Օգանեսոն (Og)» արծաթե հուշադրամները` համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:

2. 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ դնել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը` համաձայն սույն որոշման Հավելված 2-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:

i

3. 2022 թվականի սեպտեմբերի 13-ից շրջանառության մեջ դնել «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամը` համաձայն սույն որոշման Հավելված 3-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:

(3-րդ կետը փոփ. 02.08.2022 թիվ 127-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված 1

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 55-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եղիշե Չարենց-125» ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Չարենցին նվիրված հուշարձանային կոմպոզիցիայից դրվագ (քանդակագործ` Ն. Նիկողոսյան, ճարտարապետ` Ջ. Թորոսյան, 1985 թ.): Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «2022» և «10000 ԴՐԱՄ»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Չարենցի հուշարձանից դրվագ (քանդակագործ` Ղ. Չուբարյան, 1957 թ.) և նրա ստորագրությունը: Մակագրություններն են` բանաստեղծի ստորագրությունը և «1897-1937»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը       10000 դրամ

    Մետաղը/հարգը           ոսկի 900 օ

    Քաշը                   8,6 գ

    Տրամագիծը              22,0 մմ

    Որակը                  պրուֆ

    Դրամաշուրթը            ատամնավոր

    Քանակը                 300 հատ

 

Էսքիզների հեղինակներն են` Լուսինե Լալայանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Եղիշե Չարենց-125» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «10000 ԴՐԱՄ» և «2022»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված: Մակագրություններն են` «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը       10000 դրամ

    Մետաղը/հարգը           ոսկի 900 օ

    Քաշը                   8,6 գ

    Տրամագիծը              22,0 մմ

    Որակը                  պրուֆ

    Դրամաշուրթը            ատամնավոր

    Քանակը                 400 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2022»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված: Մակագրություններն են` «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը       1000 դրամ

    Մետաղը/հարգը           արծաթ 925 օ

    Քաշը                   33,6 գ

    Տրամագիծը              40,0 մմ (ութանկյուն)

    Որակը                  պրուֆ

    Դրամաշուրթը            ատամնավոր

    Քանակը                 400 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Օգանեսոն (Og)» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, ՄՀՄԻ (Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ) պատկերանշանը: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ», «THE HEAVIEST CHEMICAL ELEMENT», «1000 ԴՐԱՄ DRAM» և «2022»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ` Ղ. Չուբարյան, 1979 թ.): Մակագրություններն են` «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ», «YURI OGANESSIAN», «ԳԵՐԾԱՆՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ», «DISCOVERY OF SUPERHEAVY CHEMICAL ELEMENTS»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը       1000 դրամ

    Մետաղը/հարգը           արծաթ 925 օ

    Քաշը                   33,6 գ

    Տրամագիծը              40,0 մմ

    Որակը                  պրուֆ

    Դրամաշուրթը            ատամնավոր

    Քանակը                 500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Օգանեսոն (Og)» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Հավելված 2

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 55-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2022»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Դավիթ Բեկի հուշարձանից դրվագ (քանդակագործներ` Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.) և ձիու ոտքերի տակ թափված զենքեր: Մակագրություններն են` «ԴԱՎԻԹ ԲԵԿ», «DAVIT BEK»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը       1000 դրամ

    Մետաղը/հարգը           արծաթ 925 օ

    Քաշը                   33,6 գ

    Տրամագիծը              40,0 մմ

    Որակը                  պրուֆ

    Դրամաշուրթը            ատամնավոր

    Քանակը                 250 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

 

Հավելված 3

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 55-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից հատվածը և նրա ստորագրությունը: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2022»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Օհան Դուրյանի դիմանկարը և նրա ձեռքերը դիրիժորության պահին: Մակագրություններն են` «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ», «OHAN DOURIAN», «100» և «1922-2011»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը       1000 դրամ

    Մետաղը/հարգը           արծաթ 925 օ

    Քաշը                   33,6 գ

    Տրամագիծը              40,0 մմ

    Որակը                  պրուֆ

    Դրամաշուրթը            ատամնավոր

    Քանակը                 200 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

«Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.04.2022
N 55-Ն
Որոշում