01.01.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի «70» թիվը փոխարինել «60» թվով.
2) 6-րդ մասի «60» թիվը փոխարինել «55» թվով:
i
Հոդված 2. Օրենքի 14.4-րդ հոդվածի 5-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:
i
Հոդված 3. Օրենքի 16.1-ին հոդվածի 3-րդ մասում «հարյուր» բառը փոխարինել «92» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-514-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2022 թվական: