ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
9 մարտի 2023 թվականի N 10-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
 
Հրամայում եմ`
 
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 93-Ն հրամանի հավելվածի`
  i 
1) 5-րդ կետում «Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման հավելված 1-ով» բառերը փոխարինել «Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 12-ով» բառերով,
  i 
2) 23-րդ, 28-րդ և 30-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման Հավելված 2-ով» բառերը փոխարինել «Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 13-ով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Ա. Ավանեսյան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մարտի 2023 թվական: