Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 ապրիլի 2023 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 88-Ն հրամանում`

1) 1-ին կետը լրացնել 16-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«16) Շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բժշկական կազմակերպություն դիահերձման նպատակով դիակի տեղափոխման և բժշկական կազմակերպության կողմից դիակի ընդունման թերթիկի ձևը` համաձայն Հավելված 16-ի»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

   ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`            Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2023 թվականի ապրիլի 6-ի

թիվ 12-Ն հրամանի

 

Հավելված 16

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 88-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻԱԿԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԻԱԿԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ

 

1. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի ընդունման օրը/ամիսը/տարեթիվը/ժամը

___________________________________________________________________________

2. Շտապ բժշկական օգնության ծառայության դիակային բրիգադի տեղ հասնելու, օրը/ամիսը/տարեթիվը/ժամը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

3. Շտապ բժշկական օգնության ծառայության դիակային բրիգադի__________________________մեքենայի պետական համարանիշը

___________________________________________________________________________

4. Մահացած անձի անունը, ազգանունը, բնակության վայրը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

5. Մահվան օրը/ամիսը/տարեթիվը/ժամը___________________________________

6. Դիակը ընդունող բժշկական կազմակերպության անվանումը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

7. Դիակի ընդունման օրը/ամիսը/տարեթիվը/ժամը

___________________________________________________________________________

8. Դիակի հետ դիահերձարան ներկայացած անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը_____________________________________________________________

___________________________________________________________________________

9. Դիակի վրա թանկարժեք իրերի առկայության մասին նշում` յուրաքանչյուր իրի մանրակրկիտ նկարագրով

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

10. Շտապ բժշկական օգնության ծառայության դիակային բրիգադի բուժաշխատողի անունը, ազգանունը, ստորագրությունը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

11. Բժշկական կազմակերպությունում դիակն ընդունող աշխատակցի անունը, ազգանունը, ստորագրությունը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

12. Այլ նշումներ_______________________________________________________

 

օրը/ամիսը/տարեթիվը/________________________________________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.04.2023
N 12-Ն
Հրաման